ԷԼԻՏԱՐ ՊՈՂՈՏԱՅԻ ԷԼԻՏԱՐ ՎԿԱՆԵՐԸ
Հարգելի պարոն Մարգարյան.
Երևանը Հայաստանի սիրտն է: Մայրաքաղաքը յուրաքանչյուր հայի համար սրբազան մի վայր է, անկախ նրանում առկա հին ու նոր շինություններից, նոր և սպասվող փոփոխություններից: Մայրաքաղաքը` դեմքն է պետության և դեմքն է ժողովրդի, որով մենք ներկայանում ենք նախ ինքներս մեզ, և հետո ողջ աշխարհին: Մայրաքաղաքը դա այն վայրն է, որին հանդիպում են հյուրերը օդանավակայանից անմիջապես հետո և որտեղ իրենց ժամանցի մեծ մասն են անկցացնում թե° երևանցիները, թե° հյուրերը: Մայրաքաղաքի հետ հանդիպելիս են մարդիկ հասկանում, թե որն է տվյալ պետության անցյալը, ներկան և ապագան, ինչո՞վ են շնչում և ինչո՞վ են ապրում մարդիկ, ինչն է կարևոր նրանց կյանքում և անշուշտ` ինչ հոգևոր արժեքների կրող են:
Եվ ինչպես յւորաքանչյուր մայրքաղաքում, Երևանը նույնպես ունի մի կենտրոնի կենտրոն` Հյուսիսային պողոտան, որը հպարտություն է շատերիս համար և չկա մայրաքաղաք այցելած այնպիսի հյուր, որը գոնե մեկ անգամ չանցնի այդ պողատայով, էլ չեմ ասում, որ այն մշտական զբոսանքի և հանգստի վայր է գրեթե բոլոր երևանցիների և հյուրերի համար: Եվ հենց դրանով է այն գայթակղիչ դարձել նաև Եհովայի վկաների համար:
Եհովայի վկաները հավատքի հետ ընդհանրապես կապ չունեցող մի կազմակերպություն են` կրոնական գաղափարախոսության վրա կառուցված հաջողված բիզնես-մոդել: Եվ ինչպես յուրաքանչյուր բիզնես-վերլուծողներ նրանք հասկացել են, որ ծայրամասային բնակավայրերում քարոզչությունը այդքան էլ եկամտաբեր չի, և աչքի տակ են առել Հյուսիսային պողոտան` իր էլիտար կառույցներով և իհարկե «էլիտար» հյուրերով:
Հարգելի պարոն քաղաքապետ.
Հայոց մշակույթի, հայ հոգևոր արժեքների, հայ հասարակության զարգացման, տնտեսական բարգավաճման կամ ազգային արժեքների ամրապնդման ո՞ր ոլորտներում ներդրում ունենալու համար Եհովայի վկաները պետք է Հյուսիսային պողոտայի ներկայանալիք վայրում ազատորեն տեղադրեն իրենց տաղավարը և բացահայտ քարոզչություն իրականցնեն: Ինչու՞ Հյուսիսային պողոտայում պետք է բոլոր կառույցները համապատասխանեն որոշակի ստանդարտների և ճարտարապետական լուծումների, խանութները կահավորված լինեն համապատասխան որակով, յուրաքանչյուր տարի մեծ գումարներ ծախսվեն Հյուսիսային պողոտայի բարեկարգման աշխատանքների վրա, ընդ որում մեր` հարկատուներիս, գրպանից, որ վերջում այնտեղ Եհովայի վկաները հոգևորսությամբ զբաղվեն, որոնք ոչ° պետության համար են աշխատում, ոչ° ազգային արժեքներն են քարոզում, ոչ° բանակում են ծառայում, ոչ° հարկ են վճարում հոգևորսությամբ ստացված եկամուտներից, ոչ° ազգային դրոշն են հարգում և վերջ ի վերջո բացահայտ մերժում են պետականության գաղափարը և մշակութային և հոգևոր արժեքները:
Որտե՞ղ է սահմանը նրանց տաղավարները տեղադրելու: Ինչու՞ քաղաքապետարանը քայլեր չի ձեռնարկում այդ ուղղությամբ: Մենք ենք քաղաքի տերը, բայց այն կառավարության է հանձնված քաղաքապետարանին, որը պատասխանատու է քաղաքի յուրաքանչյուր սանտիմետրի համար: Այսպես լռելով մի օր հրապարակի մեջտեղում են կանգնելու և պետք է հանդուրժե՞նք: Եվ Եհովայի վկաներին ցուցադրելով հյուրերին պետք է ասենք, որ «մենք առաջին քրիստոնյաներն ենք»:
Անիմաստ է հյուրերին տանել Էջմիածին և Գեղարդ, եթե Հյուսիսային պողոտայում աշխարհի վերջը պետք է քարոզեն Եհովայի վկաները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել