Pastinfo.am-ը գրում է.
«ՀՀԿ-ն շատ հավանական է համարում ՀՅԴ-ի հետ համագործակցությունը: ՀՅԴ-ի հետ կա  կառավարման համակարգում միասնական աշխատանքի նախնական համաձայնություն»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ դրա մասին վերջնական տեղեկությունները կլինեն այս շաբաթվա վերջին:

Լրագրողների հարցերին, թե կոնկրետ որ պաշտոններն են հանձնվելու ՀՅԴ-ին, Շարմազանովը չպատասխանեց, բայց հայտարարեց, որ մամուլում այդ մասին առկա տեղեկությունների մի մասը ճիշտ են, մի մասը` ոչ:

Այդուհանդերձ, ՀՀԿ խոսնակը չթաքցրեց, որ ՀՅԴ-ին կհանձնվեն ոչ միայն պետական համակարգի, այլև տարածքային կառավարման համակարգի` որոշ մարզպետների պաշտոններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել