Քիչ առաջ մեկնարկել է Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որը վարում է Նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստում քննարկվելու է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության ձևաչափին վերաբերող հարցեր:

Նիստին մասնակցելու էր շտապում նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ում մասնակցությունը զարմանալի էր, քանի որ նա ՀՀԿ ԳՄ անդամ չէ:

Նշենք, որ այսօր արդեն մամուլը գրել էր, որ ՀՅԴ-ին տրվելու է երկու մարզպետի և երեք նախարարի պաշտոն: Ըստ տեղեկատվության՝ ՀՅԴ-ն մարզպետ կունենա Շիրակի և Արագածոտնի մարզում: ՀՅԴ-ին կտրվեն նաև Տարածքային կառավարման, Էկոնոմիկայի, ինչպես նաև՝ ՀՀ կրթության և գիտության նախարարների պորտֆելները: 


Նշենք նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն, ըստ էության, այսօր հաստատել է իր պաշտոնանկության մասին տեղեկությունը՝ նշելով, որ հանարավոր է մամուլի հրապարակումներն այս անգամ իրականան:

ԳՄ նիստից առաջ լրագրողներին Արմեն Աշոտյանը հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել՝ նշելով, որ թեմային այսօր ինքն արդեն անդրադաձել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել