Tert.am-ը գրում է.

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով հաստատել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը (համաձայն 1-ին հավելվածի), այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։


ՀՀ Նախագահի սույն հրամանագրով նախատեսվում է՝

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհուրդ:


2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի անհատական կազմը` համաձայն 2-րդ հավելվածի:


3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի գործունեության կարգը՝ համաձայն 3-րդ հավելվածի:


4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝

1) ապահովել սույն հրամանագրի 1-ին հավելվածում նշված օրենքների նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը.

2) քննարկել և մեկամսյա ժամկետում հաստատել Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը, ապահովել դրանց նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը.

3) քննարկել և երկամսյա ժամկետում հաստատել Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ ընդունման,  փոփոխման կամ լրացման ենթակա՝ սույն հրամանագրի մեջ չնշված այլ օրենքների ցանկը, ապահովել դրանց նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը.

4) կազմակերպել և ապահովել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանեցումը Սահմանադրության փոփոխություններին և դրանց հիման վրա ընդունված օրենքներին.

5) Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների շրջանակի հստակեցման, դրանց մշակման և ընդունման գործընթացում մասնագիտական աջակցություն, այդ թվում՝ խորհրդատվություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդին մշակման փուլում տրամադրել սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված ցանկերը և սույն հրամանագրի 1-ին հավելվածում նշված օրենքների նախագծերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված ցանկերում ընդգրկված օրենքների նախագծերը.

6) սույն կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջների կատարումն ապահովել մինչև 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բոլոր դրույթների  ուժի մեջ մտնելը։


5. Սույն հրամանագրի 1-ին հավելվածում նշված օրենքների ցանկի 4-րդ սյունակում առաջինը հիշատակված մարմինը տվյալ օրենքի նախագիծը (նախագծերի փաթեթը) մշակելու համար հիմնական պատասխանատուն է։ Սյունակում նշված մյուս մարմինը հիմնական պատասխանատու մարմին կարող է ներկայացնել առաջարկություններ, առարկություններ և անհրաժեշտ նյութեր՝ հիմնական պատասխանատու մարմնի կողմից համապատասխան օրենքների նախագծերը (նախագծերի փաթեթը) սահմանված կարգով և ժամկետներում մշակելու և իրավասու պետական մարմին ներկայացնելու նպատակով:


6. Սույն հրամանագրի 1-ին հավելվածում նշված օրենքների ցանկի 5-րդ և 6-րդ կետերում հիշատակված օրենքների նախագծերը մշակման փուլում ենթակա են քննարկման՝ համապատասխանաբար դատական իշխանության ինքնակառավարման մարմինների և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի հետ։

                                                               Ց Ա Ն Կ

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՆՎԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՄ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕՐԵՆՔՆԵՐԻ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել