Մեր խնդիրների աղբյուրը նաև նրանում է, որ մենք ունենք նման անլուրջ վերաբերմունք մեր կրթության ոլորտի նկատմամբ: Ասում են ԿԳՆ նախարարին փոխում են ու նրա փոխարեն նորն է գալու: Անկախ դրա քաղաքական էֆեկտից, քաղաքացին տուժելու է: Նոր նախարարը փորձելու է բերել նոր կրթական մոտեցումներ, նոր թիմ, նոր գերծելաոճ, որի ադապտացման համար նորից կծախսվեն ռեսուրսներ, ժամանակ, նյարդեր:
Այս ամենի արդյունքում, չնայսծ քաղաքական ուժը կբավարարի իր քաղաքական ախորժակը և կվերահաստատի իր քաղաքական դիրքերը, սակայն ոլորտը որևէ կերպ չի շահ, քանի որ զարգանալու համար պետք է կարողանա` նախ մարսել նախորդ կրթական բարեփոխումները, ապա նոր կարողանա ադապտացվել նոր իրողություններին:

Ի դեպ, նոր նախարարը գործնական արդյունք դժվար էլ հասցնի ցույց տալ, քանզի մինչ նոր ընտրություններ եղած ժամանակն էլ բավարար չի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել