Ռուբեն Թովմասյան
15 թեկնածու առաջադրվեց, հետո ոմանք ընտրագրավ չկարողացան վճարել ու մնացին կեսը: «Առաջադրվեցին մթնոլորտ ստեղծելու համար. ոչ մեկը նրանց նկարը չէր տեսնի, եթե չառաջադրվեին: Եթե չէիք կարող, ինչո՞ւ ձեզ մեյդան գցեցիք: Լավ, բա տանը չասացին` ինչո՞ւ ես առաջադրվում»: Հորդորում եմ լուրջ մոտենալ նման դեպքերում ու իրավիճակը ռեալ գնահատել. «Երբ իրենց գիտելիքները և պատմությունը դնում են կշեռքի մի նժարին, իսկ մյուս նժարին` թեկնածու դառնալը, տեսնում են, որ տակը բան չկա»: Համոզված եմ, որ որոշ թեկնածուներ քարոզարշավի ընթացքում իշխանության հանձնարարությունը կկատարեն` նրանց գովքը կանեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել