Tert.am-ը գրում է.

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն այսօր մամուլի ասուլիսին բացառեց Ղարաբաղի ներգրավումը որպես հիմնահարցի լուծման գործընթացի բանակցային կողմ և նշեց, որ դրա հավանականությունը ավելի շատ է հեռանում:

 

Նա հիշեցրեց, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, երբ Ղարաբաղը մասնակցում էր բանակցություններին, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները ևս մասնակցում էին։ 

 

Արա Պապյանը նշեց, որ ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը ձեռնտու չէ Ադրբեջանին: Նա նկատեց, որ Ադրբեջանի տնտեսական վիճակը գնալով վատթարանում է և դա կշարունակվի, առավել ևս, որ Միջին Արևելքում հիմնական խաղացող է դառնում Իրանը:
 

«Քրդական պետության ստեղծումը անխուսափելի է, և հայկական հարցը, տարածքների հարցը մեջտեղ է գալիս: Մե՛նք չենք ստեղծել հայկական հարցը և մենք չենք այն օգտագործում: Եթե մենք լռում ենք ու ոչինչ չենք անում, մենք միայն կորցնողի դերում ենք հայտնվում»,-ասաց նա և նշեց, որ քրդական պետության ստեղծման հարցը Միջին Արևելքի քարտեզը ամբողջությամբ կփոխի:

 

Ըստ նրա՝ՀՀ իշխանությունները պետք է դիմեն ԱՄՆ-ին, Չինաստան-ին, ՌԴ-ին, Իրան-ին, և առաջարկեն գործարկել Վրաստան-Հայաստան-Նախիջևան-Իրան երկաթգիծը:
 

«Թող Ադրբեջանը մերժի, այդ թող վատ տղեն լինի Ադրբեջանը»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել