Որպես ՀՀ շարքային քաղաքացի, առավոտյան նայելով մեր լրահոսի հատկապես ՙՙպայթուցիկ՚՚ թեմաները, օրինակ՝ նախարարական պորտֆելների մասով, մի բան կասեմ ընդամենը:
Ես հեչ էլ հակված չեմ մտածելու, որ օրերս լինելու է այնպես՝ ինչպես մամուլն է հուշում ու չի պարտադրում:
Օրինակ Արփինե Հովհաննիսյանի պահով ձեռնպահ կմնամ իմ՝ շարքային քաղաքացուս հեղինակավոր կարծիքն ասել, որովհետև հինգ ու կես ամիսը ոչինիչ է ցանկացած սկսնակ նախարարի աշխատանքը թեկուզ մակերեսային գնահատելու համար:
Իսկ այ ինչ վերաբերում է Աշոտյանին, անկեղծ, չեմ կարող չասել որ ինքը իսկապես պրոֆեսիոնալ նախարարի տեսակ է, որից պետք է օրինակ վերցնեն մյուսները: Նրա երեսին հեչ էլ չէի ասի այսքանը նույնիսկ, եթե չլինի մամուլում արծարծվող Աշոտյանի իբր մոտալուտ հրաժարականի հետագիծը, ինչն իսկապես մտահոգիչ է հենց մենակ լուրի տեսքով թեկուզ: Ինչ է նշանակում ԿԳ նախարարի պորտֆելը հերիք չէ տալիս են դաշնակցականներին, դեռ մի հատ էլ այն նույն դաշնակցականին, ով բազմիցս եղել է այդ պորտֆելում: Իհարկե անունն էլ չեմ ուզում տալ, անձնական ոչ մի վերաբերմունք չկա, ընդամենը փաստը այն է, որ եթե այսօր երիտասարդ պրոֆեսիոնակ կադրերի սով է, դրա պատասխանատվությունն ակամա հենց այդ կուսակցությանն ու այդ բազմիցս ԿԳ նախարար աշխատած անձինն է: Իսկ Աշոտյանին հաջողվել է կրթության ու գիտության ոլորտի ՙՙկիսլառոդը՚՚ բացել հազիվ:
Այնպես որ, աջ ու ձախ ինֆորմացիաներ շպրտելուց առաջ, ոմանք թող գոնե փորձեն մի քիչ էլ օբեկտիվություն տրամաբանություն դնել իրենց ասվածք-խոսվածքների մեջ: Դա հաճելի կլինի նաև ունկնդրին :ՃՃ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել