Սա մի փոքրիկ պատմություն է մի փոքրիկ Հայաստանի մասին, որտեղ շատ հաշտ ու համերաշխ իրար մոտ ապրում են քաղաքական իշխանությունը ու քաղաքական ընդդիմությունը: «Քաղաքական ընդդիմություն» պայմանականորեն կանվանենք բոլոր էն ուժերին, ովքեր իշխանության մաս չեն կազմում (ՀՅԴ-ն դաժե պայմանականորեն, չի համարվում ընդդիմություն):
Քանի, որ ստատուսի համար հատկացված տարածքը շատ փոքր է, իսկ մեր հայրենի իշխանության մասին ինչ էլ գրեմ, կրկնվեմ ձեր կողմից ասված «բարի», «նուրբ» ու «գովերգող» բառերը, այդ իսկ պատճառով մի քիչ ներկայացնեմ այժմյան ընդդիմության վիճակը:
Չէի էլ կասկածում, որ մի երկրում, որտեղ եսասեր իշխանություն է, կլինի նաև՝ եսասեր ընդդիմություն: (մտովի պատկերացրեք, որ էս ստատուսում տեղ գտած «ընդդիմություն» բառերը միշտ չակերտում է լինելու, քանի որ ընդդիմություն չկա, կամ էլ էղածը՝ զուտ դե ֆակտո է)
Կարճ նկարագրություն՝
Ընդդիմություն թիվ մեկ՝ ՀԱԿ….
Ընդդիմություն թիվ երկու. Նորահայաստանայան փրկության, հպարտության նստացուցյան ճակատ:
Առաջին երկու ընդդիմությունները, չկարողանալով կողմնորոշվել, թե մարտի մեկին ով է «Ազատության հրապարակի» «թամադան» լինելու, առանձին առանձին իրազեկում են ներկայացրել, որպեսզի ամեն մեկը առանձին իր միտինգը անի: Իհարկե, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ խոսքը գնում է «Մարտի 1» բառի մասին: Ու ինչպես մի կայք էր սիրուն վերնագիր գրել. «Ով է սեփականացնելու մարտի մեկը»... (Իսկ հիմիկվա խաղերով պարզ է դառնում, որ իրականում տեղի է ունենում «Մարտի 1»-ի սեփականաշնորհում՝ քաղաքական դիվիդետներ ունենալու համար):
Ընդդիմություն՝ ՕԵԿ-այստեղ կարող է լինել ձեր՝ բնակարանի վարձակալության մասին շտապ գովազդը, քանի որ էս պարագայում ասելիք չկա:
Ընդդիմություն՝ Լուսավորենք Հայաստան- Այստեղ կարող է լինել լույսի սակագնի մասին ձեր բողոքը, քանի որ էս մարդկանց միակ հույսը՝ «Աստված մի լույս կվառի» արտահայտությունն է:
ՔՊ ընդդիմություն-Հաշվի առնելով Նիկոլի խզարյոգն ելույթները՝ կարանք ասենք, որ Նիկոլը կարա դառնա ընդդիմություն, բայց իր կուսակցությունը՝ ՆՅԵՏ:
Ընդդիմություն ԲՀԿ-ստատուսի այս մասում կարաք տեղադրեք ձեր սելֆին Անկախի հետ:
Ընդդիմություն Ուրիխանյանենք-Արա էս բառակապակցությունը ինձ բացումա... Այստեղ կարող է լինել ձեր տկլոր նկարը:
Ընդդիմություն Բագրատյան-Մարդը ճիշտ բանա ասում, հավքվեք իրար գլուխ ու կհաղթեք, բայց էս մարդը չիդի, որ իրա ընդդիմադիր կոլլեգաների ուղեղում միայն մի բանա. «Ինձնից լավը չկա, ղեկավարը ես պիտի լինեմ»:

Էսքանը: Ցավոք, ոչ նորմալ իշխանություն ունեցանք, ոչ էլ կայացած ընդդիմադիր դաշտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել