Հաճախակի նախարար, մարզպետ, այս կամ այն գերատեսչության պատասխանատու փոխելով իշխանությունները ցույց են տալիս իրենց անլուրջ վերաբերմունքն ընդհանրապես կառավարաման համակարգի նկատմամբ, որ ոչ թե մասնագիտական չափանիշներով են առաջնորդվում, այլ ուղղակի բազար են անում պաշտոնների վրայով: Այդ բազարի տրամաբանությունն է գերիշխում բուրգի ներսում, դրա համար էլ 25 տարի շարունակ նորմալ պետություն չենք կարողանում ունենալ:
Ես իմ լրագրող գործընկերներին, իշխանության, ընդդիմության ներկայացուցիչներին հորդորում եմ այլեւս չօգտագործել «նորանկախ հանրապետություն» տերմինը, որ այդպիսով քողարկենք մեր ձախողումները՝ տարբեր ոլորտներում: Հայաստանը 25 տարի շարունակ անկախ է, եւ 25 տարի շարունակ չի կայացել որեւէ գերատեսչություն, որեւէ կառույց, որովհետեւ այդ պաշտոնները մտապես եղել են բազարի առարկա, իսկ օրվա իշխանությունները մշտապես առաջնորդվել են ոչ թե անձի մասնագիտական կարողություններով, այլ ըստ նպատակահարմարության ռակիրովկաներ են արել: Բուրգի ներսում մնացել են առավել «թրծվածները»՝ ընտրակեղծարարները, քցողները.... եւ այլն. շարքը կարելի է երկար շարունակել):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել