Past.am-ը գրում է.

Plagiat- թեմա, որը արդիական է. կա ու միշտ էլ կլինի: Պլագիատը (անգլ․plagiarism) կրկնօրինակումն է, վերաձեւակերպումը եւ յուրաքանչյուր տեսակի աշխատանքի արդյունքների ամփոփումը՝ առանց աղբյուրներին հղում անելու եւ այն իբրեւ սեփական աշխատանք ներկայացնելով։ Սա համակարգչային մեթոդ է, որի օգնությանը դիմում են շատ ու շատ ռեժիսորներ:

Այսօր Past.am-ը ներկայացնում է Plagiat-ին զոհ գնացած հայկական շոու-բիզնեսյան ներկայացուցիչների աշխատանքները` մասնավորոպես անդրադարձ ենք կատարել Սիրուշոյի I like it տեսահոլովակին:

Հայկական տեսահոլովակները սկսեցին հիշեցնել արտասահմանյան երգչուհիների նկարահանած տեսահոլովակներին: Եթե այդ նմանությունները, գոնե միայն որակական առումով լինեին, ապա հարցին այլ կողմից նայելու հնարավորություն էլ կունենայինք: Սկայն խնդիրը կայանում է նրանում, որ շատ ռեժիսորներ մեզ են առաջարկում հայտնի աշխատանքների արդեն վերափոխված տարբերակները:

Ոչինչ լիովին օրիգինալ չի կարող լինել: Plagiat-ի զոհ են նաև հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերի աշխատանքները:

Դրանցից ամենամեծ աղմուկ հանածը Սիրուշոյի I like it- էր, չնայած որ դրա պատճառններն էլ էին հասկանալի: Սիրուշոն ամենաքննարկվող հայ արտիստն է, որի դեպքում ավելի տարօրինակ է դիտվում լռությունը, քան թեժ քննարկումները: Երգչուհին լսարանի դատին հանձնեց նոր տեսահոլովակը խորհրդանշական ամսաթվին` 2011 թվականի 11-րդ ամսի,11-ին:

Պրեմիեռայից օրեր անց հայ հայտնի ռեժիսորներից մեկի ֆեյսբուքյան էջում հանդիպեցինք մի գրառման, որտեղ ասվում էր կամ գոնե ակնարկվում, թե Սիրուշոյի տեսահոլովակը կրկնօրինակել է Լառա անունով երգչուհու Yolla տեսահոլովակից, որը Youtube է հայտնվել 2010 թվականի դեկտեմբերին:

 

Քննարկվեց նաև երգչուհու հագուստը, որի նախատիպը լուրեր տարածողները տեսել էին Էլեն անունով երգչուհու Disco Romancing տեսահոլովակում:

Այն որ մտավոր սեփականության գողության որևէ հստակ մեղադրանքներ կայացնելն այս դեպքում սխալ է, պարզ է դառնում միայն թեկուզ այն պատճառով, որ Սիրուշոյի I like it տեսահոլովակը աշխարհում միակ տեսահոլովակը չէ, որտեղ առկա է ինքնաթիռ: 

Այս խոսակցությունները ինձ համար ծիծաղելի են, և դրան լուրջ վերաբերվել խելամիտ չէ: Կա համաշխարհային տենդեց, որին հետևում է ցանկացած ժամանակակից մարդ: Բնականաբար կարող են լինել ինչ որ բաներ, որոնք հիշեցնում են այդ տեսահոլովակը: Ամբողջ աշխարհն է այդպես: Եթե լավ փնտրենք համոզվաց եմ կգտնենք հազարավոր տեսահոլովակներ, որոնք նկարահանված են հենց ինքնաթիռի վրա: Այնպես որ կրկնօրինակման գաղափարը բացառված է: Հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է երգչուհին: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել