Tert.am–ը գրում է.

Արաբական Միացյալ Էմիրություններում նոր պաշտոններ են ստեղծվում, այդ թվում՝ երջանկության ու հավատի հարցերում հանդուրժողականության նախարարների:

«Լենտա»-ն հայտնում է, որ համապատասխան հայտարարություն է հայտնվել այդ երկրի վարչապետ Մուհամեդ ալ-Մաքթումի Twitter-ի էջում:

Նշված է, որ կառավարության վերակազմավորման ծրագրի շրջանակներում երջանկության նախարարը «հասարակությունը էլ ավելի երջանիկ կդարձնի»՝ բոլոր պետական ծրագրերի ի մի բերման միջոցով: Իսկ հանդուրժողականության նախարարը հավատի հարցերում հանդուրժողականությունը կդարձնի «էմիրաթական հասարակության գլխավոր արժեքը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել