Tert.am–ը գրում է.

AdMe.Ru կայքն առաջարկում է ծանոթանալ մի շարք ուշագրավ հնարքների, որոնց կիրառման դեպքում տունը մաքրելու գործընթացը կդառնա անհամեմատ ավելի հեշտ ու հաճելի.

1. Որպեսզի քրոմով պատված ծորակները հնարավորինս երկար մաքուր մնան ու պահպանեն  իրենց փայլը` դրանք մաքրելուց հետո տրորեք թխվածքների պատրաստման համար օգտագործվող հատուկ թղթով:

 

2. Հատակը մաքրելու համար օգտագործեք ձեր հին տաք, հաստ գուլպաները:

 

3. Բազմոցի վրայի հետքերը վերացնելու համար խառնեք 1 ճաշի գդալ սոդան 1/3 բաժակ քացախի հետ, ավելացրեք մի քիչ գոլ ջուր, ավելացրեք 1 ճաշի գդալ լվացքի փոշի: Ստացված լուծույթով կարող եք հեշտությամբ ազատվել տհաճ հետքերից:

 

4. Վառված կաթսան մաքրելու համար դրա մեջ մի քիչ ջուր լցրեք, ավելացրեք 1 ճաշի գդալ քացախ, թողեք, որ եռա: Հետո անջատեք կրակը, ավելացրեք մի քիչ սոդա: Հենց ջուրը դադարի թշթշալ, թափեք այն: Մնացած կեղտոտ հետքերը լվացեք սոդայով:

 

5. Բաժակներին երբեմնի փայլը վերադարձնելու համար դրանք լվացեք քացախով, հետո պարզաջրեք ու թույլ տվեք, որ չորանան բնական ճանապարհով:

 

6. Սրճեփը մաքրելու համար դրա մեջ լցրեք հավասար քանակով քացախ ու ջուր: Միացրեք եփելու կոճակը ու 2-3 րոպե անց անջատեք: Հետո մեկ անգամ ևս կրկնեք այդ գործողությունը:  Այնուհետև 2 անգամ սրճեփի մեջ մաքուր ջուր եռացրեք:

 

7. Բաժակներից թեյի կամ սուրճի գորշ նստվածքի շերտը մաքրելու համար ջրի մեջ քացախ լցրեք ու սպասքը 1 ժամով դրեք դրա մեջ: Հետո լվացեք սովորական սպասքի մաքրման հեղուկով:

 

8. Արդուկի վրայի լաքաները մաքրելու համար փայտյա տախտակի վրա թուղթ փռեք, վրան առատորեն աղ շաղ տվեք ու միացրած արդուկը 1 րոպե շարունակ դրա վրայով այս ու այն կողմ տարեք:

 

9. Լոգասենյակում պատերի վրա սնկային գոյացությունները մաքրելու համար ֆուրացիլինի 1 կոճակը լցրեք 1 լ ջրի մեջ ու ստացված լուծույթով մաքրեք պատերը:

 

10. Որպեսզի լվացարանը փայլի մաքրությամբ` դրա մակերևույթը մաքրեք կիտրոնով ու աղով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել