29-ամյա Ալեքսեյ Կոպտյակովը՝ Կարպինսկից, շատ բարի տղա է, հիանալի բուժեղբայր և փորձառու որսորդ: Երիտասարդը չէր էլ ենթադրում, որ իր դաժան հոբբին մի օր ճակատագրական հետևանք կթողնի իր վրա:

e54583afbaf955b3152d829852cc46ff

Այդ աշնանային օրը Լյոշան, սովորականի պես, պատրաստվում էր գնալ որսի իր սիրելի լայկա շան հետ: Նա շտապում էր հանդիպել նապաստակներին:

1679091c5a880faf6fb5e6087eb1b2dc1-800x438

Սակայն այդ օրն անտառում նրան այլ կենդանու հետ էր հանդիպում սպասվում. «Աչքերս բարձրացրեցի՝ տեսնեմ արջ: Ես փորձեցի կրակել, սակայն հրացանս ձյունով էր լցվել, – վախեցած պատմում է Լյոշան: – Նրա ցատկելուց առաջ, ես իմ ողջ ուժով հարվածեցի նրա գլխին իմ հրացանով: Նա ուղղվեց, ցատկեց ինձ վրա և սկսեց հարվածել թաթերով և կծել»:

eccbc87e4b5ce2fe28308fd9f2a7baf3-800x600

«Լսում էի, թե ինչպես են ոսկորներս ջարդվում: Ես մտածեցի՝ մահս եկել է: Մինչ նա ինձ հետ կռվում էր, ես փորձում էի ձյան վրա գրել «Հայրիկ, մայրիկ, ներեք ինձ, ես ձեզ սիրում եմ», որպեսզի, երբ նրանք գտեին ինձ, կարդային դա: Արդեն ցավ չէի զգում: Հետո, հենց արդեն համակերպվել էի մահանալու մտքի հետ, արջը փախավ: Ինչ-որ բան վախեցրեց նրան. Ճանապարին մոտ էինք գտնվում: Ես ամբողջությամբ արյան մեջ էի, ոսկորներս կախված էին մարմնիս տարբեր մասերից»:

a87ff679a2f3e71d9181a67b7542122c1-800x595

Այս խոսքերը կարդալով՝ սարսափ ես ապրում:

Արնաշաղախ Լյոշան մի կերպ, մեծ դժվարությամբ հասավ մայրուղի, որտեղ, նրան նկատած վարորդն անմիջապես հիվանդանոց տարավ մահամերձ տղային: Լյոշայի գործընկերները չճանաչեցին իրեն. Իրենց լավագույն բուժեղբոր դեմքի ներքևի հատվածը բաժանված էր երեք մասի: Լյոշան չէր կարողանում խոսել:

e4da3b7fbbce2345d7772b0674a318d51-800x531

«Նման դեպք մեզ մոտ դեռ երբեք չէր եղել: Միայն նրա դեմքը «հավաքելուց» հետո, ես ճանաչեցի իմ լավագույն ընկերոջը», – պատմում է վիրաբույժը:

Վիրահատական միջամտութուններից հետո, Ալեքսեյը դեռ երկար մնաց հիվանդանոցում, նա՝ իր կյանքի համար պայքարելու ընթացքում, մի շարք վարակներ էր ձեռք բերել: Այժմ այդ քաջ տղան ստիպված է մշտապես դիմակ կրել:

c81e728d9d4c2f636f067f89cc14862c

«Շատ եմ կարոտում անտառը, դա ինձ համար կարծես հոգեվիճակ լինի: Սակայն որսի հանդեպ վերաբերմունքս վերանայում եմ», – պատմում է ռուս «Ողջ մնացածը»:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել