Tert.am-ը գրում է.
Մելբուռնի համալսարանի գիտնականները միկրոսկոպիկ սարք են ստեղծել, որը թույլ է տալիս «մտքի ուժով»  կառավարել էլեկտրոնային սարքավորումները:

Gazeta.ru-ի փոխանցմամբ` աշխատության արդյունքները հրապարակվել են Nature Biotechnology ամսագրում: Հետազոտության հեղինակների խոսքով` սարքավորումը փոխպատվաստվում է ուղեղում արյունատար անոթների միջով. էլեկտրոդների մատրիցան հասնում է ուղեղի որոշակի հատված, որտեղ գրանցում է նեյրոնների ակտիվությունը:

Այս գործառույթի շնորհիվ էլ տեղի կունենա տեխնիկայի կառավարումը: Սարքավորումն իրենից փոքր խողովակ է ներկայացնում, որը նախկինում վիրաբույժները փոխպատվաստում էին արյունատար անոթներում արյան շրջանառությունը բարելավելու համար:

Սարքը փորձարկվել է ոչխարների վրա, և 190 օր տևած փորձարկման ընթացքում կենդանիների մոտ առողջական փոփոխություն տեղի չի ունեցել: Գիտնականները մտադիր են ապագայում այն փորձարկել մարդկանց վրա:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել