Անվտանգության աշխատակիցների վրա են հարձակվել անհայտ անձանցից բաղկացած մի խմբավորում: Ահաբեկչությունն իրականացվել է,երբ ոստիկանական ջոկատները ուղևորվում էին ծառայության: Եգիպտոսում իրավիճակի սրման պատճառով Հուրգադայում նույնպես հայտարարվել է արտակարգ դրություն:
Դրա նախօրեին կանխվել էր զինված հարձակումը եգիպտական հյուրանոցներից մեկում:Եգիպտոսի Առողջապահության նախարարությանը հավաստիացրել է,որ ահաբեկչության արդյունքում զոհեր չկա,վիրավորվել է մեկ շվեդացի և մեկ ամուսնական զույգ Ավստրիայից: 2 օր առաջ Կահիրեում` Մեծ բուրգերի շրջանում, դիմակավորված հանցագործները կրակ են բացել իսրայելցի զբոսաշրջիկների վրա,որոնք այդ ժամանակ դուրս էին գալիս ավտոբուսից: Ահաբեկչության ողջ պատասխանատվությունը իր վրա է վերցրել Իսլամական Պետություն խմբավորումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել