Ռուսաստանի կոմունիստների առաջնորդն,ինչպես իր նախորդները,միշտ էլ թուլություն են ունեցել թուրքերի նկատմամբ...Հենց ռուս կոմունիստների անհավատ և սատանապաշտ առաջնորդ Լենինի նախաձեռնությամբ 1921 թ-ին ստորագրվեցին Կարսի և Մոսկվայի խայտառարկ պայմանագրերը,որի արդյունքում ոչ միայն Արևմտյան Հայաստանը,այլև Արևելյան Հայաստանի զգալի տարածքները՝պատմական Անի մայրաքաղաքի ավերակներով և բոլոր քրիստոնյաների համար սրբազան Արարատ լեռով անցան մահմեդական թուրքերի վերահսկողության տակ...Հենց նույն ստահակ կոմունիստները թուրքերին ոսկի և զենք տրամադրեցին,որը անմիջապես ուղղվեց Թուրքիայի տարածքում բնակվող քրիստոնյաների՝հայերի,հույների և ասորիների դեմ...Թուրքերը շատ մեծ շնորհակալություն հայտնեցին աթեիստ Լենինին՝կարմիր գույնով ներկեցին իրենց դրոշը և սերտ կապեր հաստատեցին Ռուսաստանի թշնամիների հետ...
Անցյալ տարի ռուս կոմունիստների առաջնորդ Զյուգանովը,երևի օգտվելով նավթախավիարային դիվանագիտության բարիքներից,առանց ամաչելու առաջարկում էր Բաքուն հռչակել հերոս-քաղաք...Էլ չեմ ասում,թե ինչ սեր է տածում "ծերուկ" Զյուգանովը Իլհամ Ալիևի տիկնոջ՝Մեհրիբան խանումի նկատմամբ...Ազերիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցներն անպայման ավարտվում են Մեհրիբանին "հիշելով"...
Հ.Գ.Տխրահռչակ թրքասեր Զյուգանովի ելույթն ինձ համար զարմանալի չէր,այլ զարմանալի էր այն,որ այլախոհություն չընդունող ռուս կոմունիստներից՝Օբուխովն ու Ռաշկինը հանդգնել էին առանց "վոժդի" կարծիքը հարցնելու այսպիսի հակաթուրքական ռաջարկով հանդես գալ...
Ի դեպ,ասեմ,որ շատ ռուսաստանցի պատմաբաններ վրդովվում և վիրավորվում են,երբ նրանց ասում ես,որ 1921 թ-ին Ռուսաստանը ստորագրել է հակահայկական այս երկու պայմանագրերը...Նրանցից շատերն արձագանքում են հետևյալ կերպ."Դա արել են կոմունիստները,այլ ոչ թե Ռուսաստանը..."
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/968887309861885?pnref=story&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել