Tert.am-ը գրում է.
Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է երկխոսության գնալ Ռուսաստանի հետ և սառը պատերազմ չի ցանկանում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
 
«Մենք չենք ձգտում Ռուսաստանի հետ նոր առճակատման և նոր սառը պատերազմի։ Մենք ցանկանում ենք խուսափել նոր սառը պատերազմից»,-ասել է նա։
 
Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը քննարկում են դաշինքի և Ռուսաստանի խորհրդի նոր նիստ գումարելու հնարավոր ամսաթիվը։
 
Հունվարին Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները քննարկում են արևելյան շրջաններում ռազմական ներկայությունն ավելացնելու հարցը, սակայն մարտի պատրաստ հարյուր հազարավոր զինվորների տեղակայում, ինչպես սառը պատերազմի տարիներին, բացառվում է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել