Վաղուց հայտնի է, որ սարսափ ֆիլմն էլ ավելի սարսափելի է դառնում, եթե դրանում լինում է սատանայական ինչ որ աղջնակ՝ չթարթող հայացքով։ Սակայն այս դերերում խաղացող դեռատի օրիորդները վաղ թե ուշ մեծանում են ու նրանցից շատերը դառնում են շատ գրավիչ։ Ահա 10 այդպիսի աղջիկներ, ովքեր ժամանակին մահացու մեղքի պես սարսափ էին ներշնչում, իսկ այսօր անհնար է նրանցից աչք կտրել։

Դեյվ Չեյզ

2002 թվականի «Զանգ»-ով մեկնակրեց «ճապոնական հիթերի ամերիկյան տարբերակների» շքերթը ու այն փայլուն էր նկարահանված։ Հեռուստացույցի էկրանից դուրս եկող սարսափելի աղջկա տեսարանը մեկընդմիշտ դաջվել է ֆիլմը դիտած մարդկանց հիշողություններում։ Չեյզը նկարահանումների ժամանակ 11 տարեկան էր, իսկ ֆիլմից հետո նրա կարիերան միանգամայն ստացվեց։ Նա ձայնավորեց Լիլոյի պերսոնաժին՝ «Լիլո և Ստիչ» ու բավականին նշանակալից դե ստացավ HBO-ի «Մեծ սեր»սերիալում։

10 жутких девочек из фильмов ужасов, которые выросли красотками

Դրյու Բերրիմոր

Հայտնի դառնոլով շնորհիվ «Այլմոլորակայինները» ֆիլմում իր դերի, Դրյուն ամրագրեց հաջողությունը՝ նկարահանվելով Սթիվեն Քինգի բեսթսելլերի հիմման վրա նկարահանված «Հայացքով բոցավառողը» ֆիլմում, որտեղ նա խաղաց երիտասարդ Չարլի ՄակԳրիի դերը, ով կարողանում է կառավարել կրակը՝ մտքի ուժով։ Հրեղեն սյուներով ու այրվող մարդկանցով շրջապատված փոքր հրեշտակի կերպարը առանցքային դարձավ ֆիլմում ու այդ տեսարանն առ այսօր սարսուռ է առաջացնում։ Ինչ վերաբերում է հենց դերասանուհուն, ապա նա տարիների ընթացքում չկորցրեց «բոցավառելու» ունակությունը՝ պարզապես ավելի այլաբանական իմաստով ու մեծապես շնորհիվ իր գեղեցկության։

10 жутких девочек из фильмов ужасов, которые выросли красотками

Քրիստինա Ռիչչի

«Ադամսների ընտանիքը» ֆիլմը հրաշալի դերասանական կազմ հավաքեց․ Ռուլ Խուլիո, Անջելիկա Հյուսթոն, Քրիստոֆեր Լլոյդ․․․ Սակայն ֆիլմի իսկական աստղը դարձավ երիտասարդ Քրիստինա Ռիչչին, ով խաղում էր մռալ սոցիոպատ Ուենդսեյի դերը։ Երկար ժամանակ դերասանուհին խաղում էր բարի մանկական ֆիլմերում, սակայն ժամանակի ընթացքում նրան սկսեցին ավելի լուրջ դերեր վստահել, այդ թվում նաև ոչ պակաս մռայլ Լիզի Բորդենի դերը՝ «Լիզի Բորդենը վերցնում է կացինը»։

10 жутких девочек из фильмов ужасов, которые выросли красотками

Քլոյա Գրեյս Մորեց

Մորեցը սկսել է նկարվել սարսափ ֆիլմերում դեռ վաղ մանկությունից ու ֆիլմից ֆիլմ նա մարմնավորում էն անմեղ աղջնակի դեր, որը հայտնվել էր սարսափելի իրադարձությունների կիզակետում։ Իրական հռչակը նրան այցելեց 2010 թվականին, երբ նա խաղաղ «Պիպեց» ու «Ներս թող ինձ» ֆիլմերում։ Դրանցում նա համատեղեց անմեղ երեխայի և արունարբու հրեշի կերպարները՝ խաղալով 12-ամյա աղջկա դեր, ով պարզվում է, որ հին վամպիր է։ Մորեցը հետագայում ևս նկարահանվել մռայլ ֆիլմերում ու եղել է այնպեսի սարսափ ֆիլմերում, ինչպիսիք են «Մռայլ ստվերներ»-ն ու «Քերրի»-ի ռիմեյքում՝ «Տելեկինեզում»-ում։

10 жутких девочек из фильмов ужасов, которые выросли красотками

Միշել Ուիլյամս

Գիտական ֆանտաստիական ևս կարող է վախեցնող լինել ու 1995 թվականի «Տեսակը» դրա վառ ապացույցն է։ Ֆիլմի սյուժեյով, գիտնականները՝ օգտագործելով տիեզերքում գտնված ԴՆԹ-ն, ստեղծում են մարդու և այլմոլորակայինի հիբրիդ աղջկա, ով սկսում է աճել ոչ թե օրերով, այլ ժամերով։ Նրան կոդային անուն են տալիս՝ Սիլ, իսկ այդ դերում խաղում է դեռատի Միշել Ուիլլիամսը, ով տարիների ընթացքում այնպիսի գեղեցկուհու վերածվեց, որ կարող է հանգիստ խաղալ Մերիլին Մոնրոյի դերը։

10 жутких девочек из фильмов ужасов, которые выросли красотками

Ջոդել Ֆերլանդ

2006 թվականի «Սայլենթ Հիլլ» ֆիլմը էկրանավորված համակարգաչային խաղերի եզակի հաջող նմուշներից է։ Սա մեծապես Ջոդել Ֆերլանդի շնորքն էր, ով փայլուն խաղաց միանգամից 3 դեր այս ֆիմում ու դրանից յուրաքանչյուրը հրաշալի ստացվեց, թեև դրանք իրար հակասող կերպարներ էին։ Ֆերլանդն այդ ժամանակներից ի վեր նկարահանվում է սարսափներում ու 21 տարեկանում հասցրել է խաղալ այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Հսկա», «Գործ №39», «Խրճիթ անտառում» ու շատ այլ ֆիլմերում։

10 жутких девочек из фильмов ужасов, которые выросли красотками

Իզաբել Ֆուրման

2009 թվականը «Խավարի զավակը» ֆիլմը սկզբում հիշեցնում է ցանկացած այլ ֆիլմ՝ դիվահարված փոքրիկ աղջիկների մասին, սակայն սյուժժեի ցնցող շրջադարձը որակապես այլ բարձրունքի վրա է դնում այն, ինչպես նաև երիտասդարդ Իզաբել Ֆուրմանի փայլուն դերասանական խաղը։ Աղջնակը դրանից հետո մեծացավ ու իսկական գեղեցկուհի դարձավ։ Դուք նրան կաող եք տեսնել նաև «Սոված խաղերը» ֆիլմում, որտեղ նախաղում էր Միրտայի դերը, ինչպես նաև «Սեքսի վարպետները» սերիալում։

10 жутких девочек из фильмов ужасов, которые выросли красотками

Ջոդի Ֆոստեր

1976 թվականի «Նրբացքի աղջիկը» ֆիլմից առաջ, Ֆոստերն արդեն հասցրել էր նկարահանվել ավելի քան 30 կինոնկարներում, այդ թվում նար Մարտին Սկորսեզեի «Տաքսիստը» ֆիլմում, բայց սառնասիրտ Րիննի դերը առ այսօր դերասանուհու ամենավառ կերպարներից է։ Ընդ որում, ինչպես գիտենք, Ֆոստերի կարիերան առավել քան հաջող է դասավորվել ու ներկայումս երկու Օսկարներ ունի՝ որպես լավագուն դերասանուհի ու հաջողակ ռեժիսոր է։ Էլ չխոսենք նրա անմար գեղեցկության մասին, որով նա ուրախացնում է մեզ առ այսօր։

10 жутких девочек из фильмов ужасов, которые выросли красотками

Ազիա Արջենտո

Զարմանալի չէ, որ Ազիան փորձեց իրեն հենց այս ժանրում, որովհետև նրա հայրը՝ Դարիո Արջենտոն այս ժանրի ամենահաջողակ ռեժիսորներից էր։ Նա ընդհամենը 10 տարեկան էր, երբ նկարահանվեց «Դևերը 2» ֆիլմում, որում խաղաց դիվարման զոհի դեր։ Մի քանի տարի անց, նա խաղաց «Տաճարը» ֆիլմում՝ հոգևորականի դստեր դերը ու որում կրկին մենամարտի մեջ մտավ դևերի հետ, սակայն ֆիլմի ավարտը ցույց տվեց, որ աղջկա հոգին այդքան էլ մաքուր չէր։ Դրանից հետո, նա մեկ անգամ չէ, որ հայտնվել է իր հոր ու այլ ռեժիսորների ֆիլմերում, որոնցում հաճախ ցուցադրել է իր հրաշալի մարմինը ու հանգիստ վերաբերմունքը արյունալի տեսարաններին։ Խնձորը ծառից հեռու չի ընկնում։

10 жутких девочек из фильмов ужасов, которые выросли красотками

Կիրստեն Դանսթ

Երբ 1994 թվականին նոր էր թողարկվել «Հարցազրույց վամպիրի հետ» ֆիլմը, հանդիսատեը գնում էր կինոթատրոններ, որպեսզի ականատես լինի Թոմ Քրուզի ու Բրեդ Պիտի էկրանային դիմակայությանը։ Ոչ ոք չէր սպասում, որ կինոնկարի իսկական աստղը կդառնա փոքրիկ Կիրստեն Դանսթն՝ իր դեբյուտային դերով, որում նա մարմնավուրում էր փոքրիկ վամպիր Կլոդիային։ Նրա պերսոնաժը հրավում է հանդիսատեսի ուշադրությունը էկրանին հայտնվելու առաջին իսկ վայրկյանից ու բաց չի թողնում՝ մինչև իր ողբերագական ու դաժան մահը։ Դանսթը դրանից հետո մարմնավորել է բազում վառ ու սեասուալ դերեր ու փոքրիկ վամպիրից վեր է ծավելի իսկական սեքս սիմվոլի։

10 жутких девочек из фильмов ужасов, которые выросли красотками

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել