Մի տեսակ զավեշտալի է հետևել այն մարդկանց, ովքեր ցասումնալից ու հիասթաված բաներ են ասում ՀՅԴ-ի հասցեին այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ դաշնակները մի երկու պաշտոնի դիմաց, կրկին կոալիցիա են կազմում։ Սա այնքան աննշան դրվագ է կուսակցության պատմության մեջ, որ քննարկել անգամ չարժի։ Ասել կուզի, եթե պետք է դրանից հիասթափվեիք, ուրեմն էլ ի՞նչ խնդիր ունեք։

Մինչդեռ, ՀՅԴ-ի պատմության «հերոսական» դրվագներին հպանցիկ նայելով իսկ պետք է պարզ լիներ, որ մեղմ ասած տխուր է, եթե դուք մինչև այս հուլաի ու վստահությամբ լցված էիք դաշնակների նկատմամբ։ Հիշենք։

Իր ստեղծման առաջին տարիներից, ՀՅԴ-ն պարբերաբար ցնցվում էր ներքին դավաճանություններից և արդյունքում, հայտնի հայդուկապետերը զոհվում էին, որովհետև նրանց թաքնվելու վայրը թուրքերին մատնում էին մրցակից յուրայինները։

ՀՅԴ-ն գործուն մասնակցություն ունեցավ երիտթուրքերի հեղաշրջման մեջ, իսկ հետո, նրանց հորդորով, կրկին գործուն մասնակցություն ունեցավ հայերի զինաթափման հարցում, ինչը էապես դյուրինացրեց թուրքերի համար Ցեղասպանության իրագրոծումը։

Առաջին Հանրապետության հռչակումից հետո ՀՅԴ-ն մսխեց ու կորցրեց ամեն ինչ ու ամեն բան և դա արեց մաքսիմալ անտաղանդ։ Այսօր բոլորը մեղադրում են բոլշևիկներին ու չգիտես ինչու մոռանում են, որ մինչև Կարսի ու Մոսկվայի պայմանագրերը դաշնակների կնքած պայմանագրով Հայաստանից մնում էր մի Երևան ու Սևանի ավազան, որն իրավունք չուներ սեփական բանակ ունենալու ու Թուրքիայի պրոտեկտորատ էր։

Քաղաքացիական կռիվների ու Հանրապետության անկումից հետո, կարկառուն ՀՅԴ-ականները չխորշեցին փախչելուց իրենց հետ տանել նաև պետական գանձարանում պահվող փողերը․․․

Հայրենականի տարիներին, մինչ հայ ժողովուրդը ուժերի գերլարումով կռվում էր նացիստների դեմ, ՀՅԴ-ն ու դրա կարկառուն ներկայացուցիչները, ինչպիսին օրինակ Դրոն էր, համագործակցում էր Հիտլերի հետ ու օգնում նրան իր սև գործում։

Հետպատերազմյան տարիներին, դաշնակները երկակի խաղ էին խաղում խորհրդային ու արևմտյան գաղտնի ծառայությունների հետ։

Դե իսկ նորագույն խատմության մասին կարելի է չխոսել էլ, որովհետև դրան ականատես ենք եղել ու շարունակում ենք լինել։ Ու հիմա, ցանկանում եք ասել, որ կոլաիցիա մտնելով, կամ էլ չմտնելով ՀՅԴ-ն ինչ որ բա՞ն կարող է փոխել իր իմիջում։ Ի սեր Աստծո, դուրս եկեք ամնեզիայից ու իրերը կոչեք իրենց անունով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել