Երեկ Maná աշխարհահռչակ մեքսիկական ռոք–խմբի կիթառահար Սերխիո Վալինն Instagram-յան իր պաշտոնական էջով իր հիացմունքն է հայտնել Սոֆի Մխեյանի եւ Վիգեն Հովսեփյանի համագործակցության` «Մի Քիչ»-ի հասցեին։ Վերջինիս ապացույցը երաժշտի մեկնաբանությունն է Սոֆիի՝ Instagram-ում հրապարակած` ստեղծագործության տեսահոլովակի կարճ տարբերակի ներքո։


«Բարեւ Սոֆի․․․ Սիրել եմ քո ստեղծագործությունն ու տեսահոլովակը։ Քո երկրի
երաժշտության եւ ֆլամենկոյի միքսը շատ հետաքրքիր է ստացվել, եւ դու
հիասքանչ երգչուհի ես։ Օրհնությունս»,-գրել է Սերխիոն, ինչին ի պատասխան
իրենց շնորհակալական խոսքերն են հայտնել ինչպես Սոֆին, այնպես էլ՝ Վիգենը։



Տեղեկացնենք, որ Maná–ն վայելում է համաշխարհային հռչակ։ Ռոք–խումբն
արժանացել է տասնյակ մրցանակների, այդ թվում՝ չորս «Գրեմմի» մրցանակի եւ
յոթ «Լատինական Գրեմմի»-ի։ Հայ հանդիսատեսին ռոք–խումբն առավել հայտնի է “Mi Verdad”՝ Շակիրայի հետ ներկայացրած ստեղծագործությամբ։ Ուղիղ մեկ տարի առաջ՝ փետրվարի 9–ին,
Youtube-ում հայտնված “Mi Verdad”–ն արդեն իսկ գրեթե 100,000,000 դիտում է գրանցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել