Մի անգամ Վարպետի մոտ է գալիս մի երիտասարդ և ասում է.
- Ես քեզ մոտ եմ եկել, որովհետև ինձ այնպես խղճուկ և անպետք եմ զգում, որ ապրելու ցանկություն չունեմ: Բոլորը ասում են, որ ես անհաջողակ, անպիտան և հիմար եմ:
   Վարպետը աչքի պոչով նայեց երիտասարդին և շտապելով պատասխանեց:
- Կներե՛ս, բայց ես հիմա զբաղված եմ և ոչնչով քեզ օգնել չեմ կարող: Ես շտապ պետք է լուծեմ մի կարևոր հարց,- և մի քիչ մտածելով ավելացրեց,- բայց եթե դու համաձայնես օգնել ինձ, ես էլ հաճույքով կօգնեմ քեզ:
-Մեծ հաճույքով կօգնեմ, Վարպե՛տ,- քթի տակ ասում է երիտասարդը և մտածում, որ հերթական անգամ իրեն երկրորդ պլան մղեցին:
- Լավ,- ասում է վարպետն ու ձախ ձեռքի ճկույթից հանում է ոսկյա մատանի՝ գեղեցիկ քարով,-վերցրու ձին և գնա շուկա: Ինձ պետք է շտապ վաճառեմ այս մատանին, որպեսզի կարողանամ պարտքս փակել: Կփորձես այն վաճառել բարձր գնով, բայց ոչ մի դեպքում մեկ ոսկուց էժան չհամաձայնես: Վաճառիր և վերադարձիր շատ արագ:
Երիտաարդը վերցրեց մատանին և շտապեց շուկա: Տեղ հասնելով՝ երիտասարդը առևտրականներին սկսեց առաջարկել մատանին, նրանք սկզբում հետաքրքրությամբ այն ուսումնասիրում էին, բայց բավական էր իմանային, թե ինչքան էր երիտասարդը վաճառում այդ մատանին, բոլորը հրաժարվում էին, շատերը բացահայտ ծիծաղում էին, որոշներն էլ արհամարհական շրջվում էին: Եվ միայն մեկ ծեր առևտրական բացատրեց երիտասարդին, որ նրա առաջարկած գինը չափից շատ բարձր է այս մատանու համար, լավագույն դեպքում այն կարող են գնել մի քանի արծաթով:
Լսելով ծերունու խոսքերը երիտասարդը տխրում է, չէ՞ որ Վարպետը նրան խնդրել էր, որ մեկ ոսկուց պակաս չվաճառեր: Բոլոր վաճառականներին այն ցույց տալով՝ հուսահատված նստեց ձին ու վերադարձավ Վարպետի մոտ:
-Վարպետ, ես չկարողացա կատարել քո հանձնարարությունը,-տխուր ասաց երիտասարդը,- լավագույն դեպքում ես կարող էի ոսկյա մատանին վաճառել մի քանի արծաթով: Վաճառականների գնահատմամբ այս մատանին մեկ ոսկի չարժե:
- Տղա՛ս, մինչև մատանին վաճառելը մենք պետք է ճշտենք նրա իսկական արժեքը: Իսկ դա ամենալավը կարող է անել ոսկերիչը: Գնա ոսկերիչի մոտ և հարցրու նրան՝ ինչքա՞ն նա կառաջարկի այս մատանու համար: Ինչ էլ նա քեզ առաջարկի, չվաճառես մատանին, պարզապես իմացիր նրա առաջարկած գինն ու վերադարձին այստեղ:
Երիտասարդը այս անգամ գնաց ոսկերիչի մոտ:
Ոսկերիչը խոշորացույցով երկար ուսումնասիրում է մատանին, հետո կշռում է այն և վերջապես դիմում է երիտասարդին:
- Փոխանցիր Վարպետին, որ հիմա ես չեմ կարող գնել մատանին 68 ոսկուց ավել, բայց եթե նա ինձ ժամանակ տա ես կգնեմ 70 ոսկով՝ հաշվի առնելով շտապ գործարքը:
-Յոթանասուն ոսկի՞,- երիտասարդը ուրախացավ, շնորհակալություն հայտնեց ոսկերիչին և շտապեց Վարպետի մոտ:
-Նստիր այստեղ,- ասում է Վարպետը երիտասարդին՝ լսելով նրա ոգևորված պատմությունը: Եվ իմացիր տղաս, որ դու հենց այս ոսկյա մատանին ես: Թանկարժեք և անկրկնելի:
Եվ կարող է քեզ գնահատել միայն իսկական մասնագետը: Էլ ինչո՞ւ ես դու թափառում շուկայում՝ սպասելով, որ այն առնի ամեն մի առաջին պատահածը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել