Դեռ տարիներ առաջ ՀՀ-ի և Իրանի միջև ստորագրվել էր էներգակիրների փոխանակման պայմանագիր, որով Իրանը մեզ պետք է տար երկնագույն վառելիք, իսկ մենք էլ դրանից ստանալով էլեկտրոեներգիա` արտահանեինք այդ երկիր: Նշվածը իրականացնելու համար հարկ եղավ նախաձեռնել երրորդ բարձր լարման օդային գիծ կառուցելու ծրագիրը, որը սակայն Իրանի նկատմամբ պատժամիջոցների հետևանքով ժամանակավորապես կասեցվեց:

Ինչպես տեսանք` անցյալ տարի արդեն վերը նշված բարձրավոլտի կառուցման խոսակցությունները անցան ակտիվ փուլ և տարվա վերջում մեկնարկեց անհրաժեշտ սարքերի մատակարարումը մեր երկիր:
Հատկանշական է, որ օրերս Իրանի գազի արտահանման ազգային ընկերության տնօրենը հայտարարել է, որ իրենք դիտարկում են դեպի ՀՀ գազի արտահանման ծավալների աճ` ընդհուպ մինչև 5 անգամ:

Վերոհիշյալներին զուգընթաց` հայկական կողմը նույնպես սկսել է ծրագրի իրակնացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Օրերս ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Երևան-ՋԵԿ»-ի տարածքում նոր ջերմային կայան հիմնելու համար: Այս ծրագիրը իրականացնելու է իտալական «Ռենկո» ընկերությունը: Կայանի կառուցման ներդրումային արժեքը կազմում է շուրջ 215 մլն դոլար, իսկ հզորությունը 234 մեգավատտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել