ՌԴ Պետդումայի Կոմունիստական կուսակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ առաջարկելով խզել 1921թ. մարտի 16-ին ՌԽՖՍՀ իշխանությունների եւ Թուրքիայի միջեւ կնքված եղբայրության եւ բարեկամության մասին պայմանագիրը:
Ըստ այդ պայմանագրի համաձայն՝ Թուրքիային է անցել Կարս մարզի մեծ մասը, նախկին Բաթումիի մարզի հարավային հատվածը, Երևանի նահանգի Սուրմալուի գավառը՝ Արարատ լեռան հետ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով՝ առանց նախընտրական դաշինքի: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիրը» որոշում է կայացրել քաղաքական խորհրդի նիստում՝ քննարկելով 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափի հարցը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նրան անվանելով ըստ էության օկուպանտ։ էրդողանն այդ կերպ արձագանքել է Հալեպի մոտակայքում Բաշար Ասադի բանակի հաջողություններին, ինչը ակնհայտ իր սրտով չէր:Սիրիայի կառավարական բանակը Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի օգնությամբ Հալեպում ճեղքել է ապստամբների դիրքերը։ Էրդողանը այդ փաստից վրդովված դիմել է Պուտինին. «Ի՞նչ եք դուք անում Սիրիայում։ Ըստ էության, Դուք օկուպանտ եք»

Հայաստանի համար անակնկալ է եղել ԵԽԽՎ-ի վերջին նստաշրջանում հակահայկական երկու բանաձևերին սերբական պատվիրակության գրեթե բոլոր անդամների աջակցելու փաստը: Այս մասին, պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սերբիայի խորհրդարանի նախագահ Մայա Գոյկովիչի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ դա հակասում է մեր երկրների միջև բազմամյա բարեկամական հարաբերությունների ոգուն, ինչպես նաև Սերբիայի պաշտոնական դիրքորոշմանը Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ:

Երկու օր տևած հորդառատ անձրևներից հետո թուրքական Դիարբեքիր քաղաքի կենտրոնում վերսկսվել են լարված մարտերը բանակի և քուրդ ակտիվիստների միջև: Թուրքական քրդերի «մայրաքաղաք» համարվող Դիրաբեքիր քաղաքի կենտրոնում է գտնվում պատմական Սուրի շրջանը: Այնտեղ մի քանի ճարտարապետական հուշարձան կա, մասնավորապես, այն շրջապատված է մի քանի կիլոմետրանոց ամրոցապարսպով, որի որոշ հատվածներ վերագրվում են մ.թ.ա. 4-րդ դարին: Ամրոցի ներսում հինավուրց եկեղեցիներ և մզկիթներ կան, որոնք մոտավորապես 1.500 տարեկան են:

Երեկ վաղ առավոտից Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի բոլոր ռազմակայաններում, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում անակնկալ ստուգումներ են սկսվել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շայգուն։

«Այս պահի դրությամբ Զարուհի Փոստանջյանն ու Հանրապետականի թեկնածու Արման Թաթոյանն են ներկայացրել փաստաթղերը։ Այլ թեկնածուից որևէ փաստաթուղթ դեռ չկա»

Ներկայումս ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը և ՀԱԿ-ը թեկնածու չեն առաջադրել։ ՕԵԿ-ը հայտարարել է, որ պաշտպանելու է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահն այլևս չի կարող լինել կուսակցական, ինչպես հիմա է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել