2 օր է համացանցում չի դադարում հայատառ գրառումներ կատարելու օրվա հետ կապված քննարկումները: Զոհրապ Եգանյանը 2012-ին առաջարկել էր փետրվարի 7-ը հայտարարել համացանցում հայատառ գրելու օր և ահա 2016-ին այն ավելի քան իրական է: Եթե մեր հնարավորությունները ներում են հայատառ գրել, ապա ինչո՞ւ օգտագործենք լատինատառը կամ կիրիլիցան: Քննարկումների մեջ ես այդպես էլ չհասկացա այն մարդկանց, ովքեր ընդդիմանում էին այս գաղափարին:

ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի սիրավեպի մասին քննարկումները շարունակվում են և արդեն նույն բանը տարբեր մարդիկ, ուրիշ բառերով՝ մեռան ասելով: Մի տեսակ հանգավորված ստացվեց, բայց էս մեր քաղաքական դաշտի ձեռը պոետ չէ հեքիաթասաց էլ կդառնանք: Ով պարապ մնաց ՀՅԴ ՀՀԿ կոալիցիայից խոսեց, բայց այս ամբողջի մեջից կարելի է առանձնացնել ընդամենը 3-4 կարծիք:

ՌԴ պատգամավորները առաջարկել են ՌԴ պետումային Արարատ լեռը ետ վերցնել թուրքերից: Սա կարդալուց հետո սկսեցի ծիծաղել, բայց մի քիչ երկար մտածելուց հետո հասկացա, որ այս հայտարարությունը ռուսներն են արել ու պատահաբար հիշեցի Օսեթիայի և Ղրիմի դեպքերը: Ռուսներն են՝ խմած ժամանակ արեցին արեցին:

ՄԻՊ պաշտոնի համար մրցավազքին միացել է Զարուհի Փաստանջյանը: Հիմա Զարուհին կդառնա ՄԻՊ, թե չի դառնա ես այդքան էլ էական չեմ համարում, որովհետև ինքը այսպես թե այնպես պատեհ և անպատեհ առիթներով ինչ-որ քայլեր է անում, երբեմն ճիշտ երբեմն իռացիոնալ: Զարուհու ՄԻՊ դառնալուց միայն շահելու է Գալուստը Գրիգորիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել