«Ներկայացնում ենք  ՀՀ առևտրային բանկերի շահույթի և շահութաբերության ցուցանիշները՝ 2015 թվականի 4 եռամսյակների տվյալներով։ Ընդգծենք, որ տվյալները վերցված են բանկերի 2015թ. եռամսյակային միջանկյալ հաշվետվություններից։


Առևտրային բանկերից 16-ը նախորդ տարին փակել են շահույթով։ Բացարձակ մեծությամբ՝ ամենամեծ շահույթը գրանցել է HSBC-Հայաստան բանկը՝ ավելի քան 6.4 մլրդ դրամ։ Ամերիաբանկը շահույթի ցուցանիշով երկրորդն է (4.8 մլրդ դրամ), իսկ եռյակը եզրափակում է Ինեկոբանկը (4.77 մլրդ դրամ)։


Թվով 5 բանկեր 2015-ը փակել են վնասով։ Ամենամեծ վնասը գրանցել է Արցախբանկը՝ 4.2 մլրդ դրամ։

Ընդհանուր առմամբ, 2015 թվականին ՀՀ բանկային համակարգի շահույթը կազմել է 18.2 մլրդ դրամ։ Դա 2.47 մլրդ-ով կամ 15.7%-ով գերազանցում է 2014 թվականի ցուցանիշը։
    


Առանձին անդրադառնանք նաև շահութաբերությանը: Մենք հաշվարկել ենք բանկերի շահութաբերությունը՝ ըստ սեփական կապիտալի (RoE)*:


Ամենաշահութաբերը 2015 թվականի արդյունքներով եղել է Ինեկոբանկը՝ 15.3%։ Նրան հաջորդում են HSBC Հայաստան բանկը (12.7%) և Արմսվիսբանկը (10.9%)։ Ամենից մեծ վնասաբերությունը գրանցել են Բիբլոսբանկը (-32.9%) և Արցախբանկը (-37.8%)։

* – RoE-ի հաշվարկի համար որպես հիմք վերցված են սեփական կապիտալի՝ 2015թ. 4 եռամսյակների միջինացված ցուցանիշները։


Բանկային համակարգի ընդհանուր շահութաբերությունը (RoE) 2015 թվականին կազմել է 3.6%»,- գրում է թերթը:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել