Tert.am–ը գրում է.

Վրաստանը պատրաստ է սկսել խոշորագույն բեռնափոխադրումների նավահանգստի շինարարությունը Սև ծովում, որը կտեղակայվի Չինաստանի և Եվրոպայի  միջև ձգվող նոր «Մետաքսի ճանապարհին»:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը` այս մասին երկուշաբթի հայտարարել է վրաց վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: 2.5 մլրդ դոլար արժողությամբ նախագիծը մտադիր են կյանքի կոչել Սև ծովի արևելյան ափին գտնվող Անակլիա քաղաքում:

Վարչապետի խոսքով` նոր նավահանգիստը Վրաստանի և ողջ կովկասյան տարածաշրջանի համար «վիթխարի հնարավորություններ» կբացի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել