Քաղաքական մեկնաբան

Ինչո՞վ են զբաղված այն քաղաքական ուժերը, որոնք չեն մասնակցելու առաջիկա նախագահական ընտրություններին: Եթե նրանք կարծում են, որ ակտիվ մասնակցություն չունենալով 2013 թվականի ընտրություններին՝ կարող են ռեսուրսներ «կուտակել» 2017-2018 թվականի ընտրությունների համար, չարաչար սխալվում են: Ավելին` ընտրական պրոցեսների նկատմամբ պասիվությունը քաղաքական լուսանցքից դուրս կթողնի նույնիսկ այն ուժերին, որոնք 2-3 տարի առաջ քաղաքական դաշտի հիմնական խաղացողներ էին համարվում: «Գնացքը շարժվել» է, սակայն քաղաքական ուժերին, կարծես թե, դա այդքան էլ չի հետաքրքրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել