Լյարդը քո անձնական զտիչ օրգանն է: Այն մաքրում է արյունը վնասակար բաղադրիչներից և օգնում սննդի մարսմանը: Աշխատող լյարդն այրում է մեր մարմնի յուղը: Այն կերած սնունդը փոխակերպում է արյան համար օգտակար բաղադրիչների՝ պահելով վիտամիններն ու հանքանյութերը և արտադրելով պրոտեին ու ֆերմենտներ:
Մեր լյարդն օգնում է օրգանիզմին՝ պայքարելու վարակների դեմ: Լյարդի խնդիրները կարող են լինել ժառանգական կամ կապված լինել վիրուսների հետ: Վատ վերաբերվելով լյարդին՝ կարող ես ավելորդ քաշ հավաքել, գլխացավեր ունենալ, կարող ես մարսողական համակարգի խնդիրներ ունենալ և այլն: Լյարդը նորմալ վիճակում պահելու համար պետք է խուսափել ալկոհոլից, ծխախոտից, զբաղվել սպորտով և շատ հեղուկ խմել:
Ահա մի քանի օգտակար սննդամթերք լյարդի համար:

Սխտոր

Սխտորն օգնում է լյարդին ակտիվացնել այն ֆերմենտները, որոնք դուրս են մղում թունավոր նյութերը: Այն պարունակում է մեծ քանակով սելենիում և ալիցին. բաղադրիչներ, որոնք նպաստում են լյարդի մաքրվելուն:

Թուրինջ

Թուրինջ ուտելը կամ թուրինջի հյութ խմելն օգնում է լյարդին ազատվել վնասակար նյութերից:

Բազուկ

Բազուկը նպաստում է լյարդի ֆունկցիաների իրականացմանը:
Կանաչ տերևներ

Սպանախը, հազարը և այլ կանաչիներ մետաղները, քիմիական տարրերը, պեստիցիդները չեզոքացնելու կարողություն ունեն և գործում են որպես լյարդի պաշտպանիչներ:

Ավոկադո

Ավոկադոն օրգանիզմում հակաօքսիդանտներ է արտադրում, ինչն անհրաժեշտ է լյարդին վնասակար նյութեր հեռացնելու համար:
Ուղղակի քնի՛ր

Հետազոտությունը ցույց է տվել, որ կանայք, ովքեր 5 ժամից քիչ են քնում, 32%-ով ավելի հավանական է, որ ավելորդ քաշ հավաքեն, քան նրանք, ովքեր քնում են 7 ժամ:

Արագացրո՛ւ քայլերդ

Արագացրու տեմպերը և 25%-ով ավելի շատ կալորիա կվառեք: Արկանզասի համալասարանում վերջերս արված մի հետազոտություն պարզել է, որ նրանք, ովքեր անում են կարճ, բայց հագեցած ու արագացված մարմնամարզություն, 3 ամիս հետո այրում են 20% յուղ, իսկ նրանք, ովքեր ավելի երկար են մարզվում, սակայն չափավոր արագությամբ, փոփոխություն չեն արձանագրում: Նպատակ դիր 2-3 շաբաթ արագ տեմպային 30 րոպեանոց մարմնամարզություն անել: Այդ ընթացքում պետք է այնքան արագ քայլել, որ անգամ խոսել չկարողանաս: Եթե դժվարանում ես՝ փորձիր մի մասն արագ քայլել, հետո դանդաղ, հետո՝ էլի արագ:

Տանձ ու խնձոր

Տանձն ու խնձորը կարող են օգնել՝ նիհարել: Հետազոտության մասնակիցների մի խումբ օրական կերել է 3 խնձոր կամ տանձ, իսկ մյուս կեսը կերել է վարսակի փաթիլներ՝ օրական 3 անգամ: 12 շաբաթ հետո «խնձորի» խումբն ավելի շատ է նիհարել՝ մոտ 1.4 կգ, քանի որ խնձորն ու տանձը քիչ կալորիա ունեն և դրանց պարունակած պեկտինը ստամոքսում առաջացնում է նյութ, որն ավելի շատ է զսպում սովի զգացողությունը:

Երիցուկը որպես դեղամիջոց

Դեղատնային երիցուկը որպես դեղամիջոց հայտնի էր դեռ Հին Հունաստանի եւ Հռոմի բժիշկներին: Ըստ Ավիցեննայի՝ «երիցուկը օգտակար դեղ է հյուծվածության դեմ, քանի որ դրա ջերմությունը նման է կենդանու ջերմությանը»: Երիցուկի թուրմն օգտագործելու դեպքում բարձրանում է մարսողական գեղձերի հյութազատումը, նվազում են խմորման գործընթացները, վերանում աղիների կծկումները: Երիցուկն ունի չափավոր հանգստացնող ազդեցություն: Այն կարող է լինել բնական քնաբեր միջոց: Երիցուկի օգնությամբ հավասարապես կարելի է պայքարել ընկճախտի և առանց պատճառի առաջացող տագնապի դեմ:

Կոճապղպեղ

Կոճապղպեղը հայտնի է եղել Հնդկաստանում և Չինաստանում դեռևս հնագույն ժամանակներից։ Կոճապղպեղի թեյը նպաստում է ստամոքսահյութի արտադրմանը, ունի ցավամոքիչ հատկություն, հանգստացնում է որովայնի ցավերը, լավացնում նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը, օգտակար է նաև շնչուղիներին։ Հանգստացնող թեյի պատրաստման համար պետք է խառնել մեկ քառորդ թեյի գդալ կոճապղպեղ, 1 պատիճ հիլ (կարդամոն), 1 թեյի գդալ դեղին թեյ, ավելացնել 250 մլ տաք ջուր, թրմել 30 րոպե։ Իսկ որպես ցավազրկող միջոց պետք է միմյանց խառնել կես թեյի գդալ կոճապղպեղի փոշին և 1 ձվի դեղնուցը, քսել վնասված հատվածին։ Այս դեղատոմսն օգնում է նաև գլխացավի դեպքում (քսել քիմքին)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել