Իրենց երկիրը գովազդելու համար Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստ էր իրենց երկրում կազմակերպել և անցկացնել համաշխարհային մասշտաբի բոլոր սպորտային ու մշակութային մրցույթներն ու միջոցառումները: Նրանք անգամ հայտ էին ներկայացրել 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերը Բաքվում անցկացնելու համար: Բայց այժմ, նավթի գների անկմամբ պայմանավորված երկրում առաջացած ֆինանսական ճգնաժամի պատճառով անգամ «Ֆորմուլա-1» ավտոմրցաշարի անցկացումն է դարձել մեծ խնդիր նրանց համար: Ըստ կնքված պայմանագրի՝ Ադրբեջանը պետք է 10 տարի շարունակ կազմակերպի այդ մրցույթը: Ադրբեջանը հնարավորություն ունի ցանկության դեպքում խզել պայմանագիրը միայն 5 տարի հետո, իսկ դրանից շուտ այդ մրցաշարի կազմակերպումից հրաժարվելու դեպքում պարտավոր է տուգանք վճարել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել