Մարդիկ հիմնականում չեն սիրում խոսել իրենց բնավորության ուժեղ կողմերի մասին, իսկ շատերն անգամ չգիտեն, թե որոնք են դրանք: Ուժեղ կողմերը նրանք են, որոնցով մարդիկ առանձնանում են միմյանցից:

Ընտրեք պատկերը և պարզեք, թե որ տիպին եք պատկանում

1. Կառավարիչ

Սրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր ունեն կառավարելու և կազմակերպելու ունակություններ: Ուղղված են դեպի վարքի սոցիալապես նշանակալից նորմերը: Ունեն հռետորական ունակություններ: Հեշտությամբ են ադապտացվում հասարակական միջավայրերում: Պետք է հիշել, որ այդ հատկությունների արտահայտումը կապված է հոգեբանական զարգացվածության հետ: Զարգացվածության բարձր մակարդակի դեպքում անհատական գծերն ավելի արտահայտված են: Ցածրի դեպքում մասնագիտական գործունեության մեջ կարող են ի հայտ չգալ, որը շատ բացասական ազդեցություն կունենա:

2. Պատասխանատու կատարածու

Ունի կառավարչին հատուկ բազմաթիվ գծեր, սակայն որոշումներ կայացնելու ժամանակ հաճախ է տատանվում: Այս տիպին պատկանող մարդկանց հատուկ է «գործ անելը», բարձր պրոֆեսիոնալությունը, ունի պատասխանատվության բարձր աստիճան և պահաջկոտ է ինչպես իր, այնպես էլ ուրիշների հանդեպ: Լարվածության հետևանքով այս մարդիկ հաճախակի են նյարդային ծագման հիվանդություններ են ունենում:

3. Տագնապայինանհաստատուն

Բնութագրվում է ունակությունների և կարողությունների բազմազանությամբ: Սովորաբար այս տիպի մարդիկ չեն սահմանափակվում մեկ մասնագիտությամբ, կարող են այն փոխել լիովին հակադիր մասնագիտության հետ՝ ունենալով նաև հոբբի, որն ընդհանուր առմամբ նրանց երկրորդ մասնագիտությունն է: Տանել չեն կարողանում անփութությունը և կեղտոտվածությունը: Սովորաբար այդ պատճառով կոֆլիկտի մեջ են հայտնվում ուրիշ մարդկանց հետ: Առանձնանում են նեղացկոտությամբ և սեփական ուժերի հանդեպ անվստահությամբ: Ունեն աջակցության կարիք:

4. Գիտնական

Այս մարդիկ ունեն «կոնցեպտուալ խելք», տարբերվում են յուրաքանչյուր երևույթի վերաբերյալ իրենց սեփական թեորիաներն առաջադրելու ունակությամբ: Միշտ մանրամասնորեն մտածում են իրենց քայլերի մասին, հոգեպես հավասարակշռված են:

5. Բնազդային 

Այս տիպի մարդիկ շատ դյուրագրգիռ են, միևնույն վայրում դժվարությամբ են երկար ժամանակ աշխատում, միշտ պաշտպանում են «թույլերին»: Դժվարությամբ են հարմարվում փոփոխությունների: Հաճախակի օգնության են գալիս ուրիշներին, կարիքավորներին, տաղանդավոր են տարբեր ասպարեզներում: Ունեն ներքին ինքնավերահսկում, բացասաբար են ընդունում ուրիշների ենթակայության տակ գտնվելը:

6. Գյուտարար, նկարիչ, նախագծող

Այս մարդիկ հարուստ երևակայություն ունեն, սովորաբար զբաղվում են տեխնիկական, նկարչական և մտավոր գործունեությամբ: Ապրում են սեփական բարոյական նորմերով, ուրիշների կողմից չեն ընդունում վերահսկում: Էմոցիոնալ են, շատ մեծ նշանակություն են տալիս սեփական օրիգինալ մտքերին:

7. Էմոցիոնալ

Չափազանց ուժգին կարեկցանք են տածում ուրիշների հանդեպ, ծանր են վերապրում ֆիլմերում երևացող դաժան տեսարանները, նրանց հեշտ է շոկի ենթարկել: Ուրիշների մասին մտածելով՝ նրանք սեփական էներգիան են ծախսում, ինչի արդյունքում դժվար է դառնում սեփական հնարավորությունների իրականացումը:

8. Անտարբեր ուրիշների դժբախտությունների հանդեպ

Էմոցիոնալ տիպի հակապատկերն է: Սովորաբար չեն զգում շրջապատող մարդկանց հույզերը կամ անուշադիր են և նույնիսկ ուժեղացնում են ճնշումը մարդկանց վրա: Եթե լավ մասնագետ է, ապա կարող է ուրիշներին ստիպել շարժվել իր ցանկությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել