Tert.am-ը գրում է.
Սոմալական ինքնաթիռում պայթյուն իրականացրած ենթադրյալ մահապարտ ահաբեկիչը պետք է թռչեր Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռով, տեղեկացնում է gazeta.ru-ն։
 
Daallo Airlines ընկերության ղեկավար Մոհամեդ Յասին, որին պատկանել է սոմալական ինքնաթիռը, պատմել է, որ ինքնաթիռի ուղևորների մեծ մասը պետք է թռչեին Turkish Airlines-ի ինքնաթիռով, որի թռիչքը չեղարկվել է՝ վատ եղանակի պատճառով։
 
«Այդ ուղևորն ինքնաթիռ է բարձրացել «Թուրքական ավիաուղիների» տոմսով»,-ասել է նա։
 
Սոմալիի իրավապահները ձերբակալել են Մոգադիշոյի օդանավակայանի երկու աշխատակիցների, որոնք կասկածվում են A321 ինքնաթիռում ռումբի տեղադրմանն աջակցելու համար։
 
Daallo ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Մոգադիշոյում վայրէջք էր կատարել թռիչքից մի քանի րոպե անց։ Պատճառը տեղի ունեցած պայթյունն էր, որի հետևանքով վնասվել էր ինքնաթիռը։ Ուղևորներից ոչ մեկ չէր տուժել։
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել