Tert.am-ը գրում է.
Գերմանական Բիլդ պարբերականը հարցազրույց է վերցրել «Եվրատեսիլ 2016»-­ի հայաստանյան
մասնակից Իվետա Մուկուչյանից: «Ինչո՞ւ է Համբուրգի սեքսուալ աստղը միայնակ» վերնագրով հոդվածում նշվում է, որ 29-­ամյա երգչուհին ներկայացնում է Հայաստանը «Եվրատեսիլ 2016»-­ին:

Նշվում է, որ Հայաստանում նրան անդադար հետապնդում են լրագրողները, իսկ ահա Համբուրգում Իվետան կարող է մի փոքր հանգստանալ: Ներկա պահին Իվետան պատրաստվում է մայիսին կայանալիք մրցույթին: Անվերջ նկարահանումների և ձայնագրությունների արդյունքում
անձնական կյանքի համար ժամանակ գրեթե չկա: Այդ իսկ պատճառով այս գեղեցկուհու սիրտն ազատ է: «Այս պահին ես ամբողջովին կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա»,­ Բիլդին տված հարցազրույցում նշել է Իվետան: «Հենց այդ պատճառով էլ դեռ ոչ մեկին չեմ փնտրում»:
 

«Տղամարդը պետք է շատ ուժեղ լինի, որպեսզի ինձ հետ հավասար կարողանա դիմանալ այս ամենին»: Bild­-ը նշում է, որ Իվետան մենություն չի սիրում, ուստի շրջապատում է իրեն ընկերներով՝ մարդկանցով, ովքեր հարազատ են և սիրում են նրան:

«Իմ քույր Մարիաննան ինձ հետ միասին մեկնելու է Եվրատեսիլ: Նա այնտեղ է լինելու ոչ միայն որպես ինձ շատ հարազատ մարդ, այլև որպես իմ դիմահարդար»,­ասել է երգչուհին:
Պարբերականը հիշեցնում է, որ 2009-ին Իվետան մասնակցել է «Հայ սուպերսթար» նախագծին եւ զբաղեցրել է 5-­րդ հորիզոնականը:
 
 
Այդ օրվանից նա մեծ ճանաչում է ձեռք բերել Հայաստանում: Բիլդը շեշտում է` Իվետան շատ ոճային արտիստ է: «Շատ եմ սիրում բեմական հագուստներն ու դիմահարդարումը, բայց առօրյայում ջինսեր եւ սպորտային կոշիկներ եմ կրում: Սիրում եմ հարմարավետ և ոճային հագուստ»,­ընդգծել է երգչուհին: Նյութի հեղինակը վստահ է` թե′ բեմական շքեղ հագուստով, թե′ գործած գլխարկով՝ Իվետան միշտ սեքսուալ է:

«Ասում են, որ սեքսուալությունը ներքին հատկանիշ է ու հագուստն ամենեևին կապ չունի: Իվետան այս վարկածի իսկական մարմնավորումն է», նշում է պարբերականը:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել