Շատ հաճախ ետնախորշերում ծնունդ առած խոսքը, լինում ա շատ ուղիղ, պարզ ու բանական, կարծում եմ հենց դրանում ա ռեպի հմայքը, չհաշված իհարկե ”ոգելից” բիթերը: Հենց Բրոնքսի, Դիթրոյթի ու այլ ամերիկյան մետրոպոլների ետնախորշերի տղերքն էին, որ սկսեցին աշխարհին, ռեպի միջոցով պատմել իրենց խնդիրների մասին: Ռասսայական խտրականույուն, թմրանյութ, կանայք, ընկերություն, անգամ կյանքի իմաստ: Ճակատագրական պատմություններ, որ հուզեցին անգամ Բեվերլի Հիլսի վիլաներում թիկնած բուրժուաներին: Ու իհարկե, այս ժանրի լեգենդներից ու երևելիներից էր Թուփակ Ամարու Շակուրը, ծնունդով՝ Լիսեյն Փարիշ Քրուքս, ն.ո. Մաքիավելի կամ կարճ՝ 2 Pac: Քանի որ, իննսունականների սկզբին, ռեպն արդեն վայլում էր ժողովրդական սերը ամբողջ աշխարհում, այն նաև դարձել էր շահավետ բիզնես ու ինչպես հաճախ պատահում է բիզնես հարաբերություններում, առաջ եկան երկու թշնամացած կոնտրահենտներ (այս պարագայում լեյբլն էր): Մեկը Ամերիկայի արևմտյան ափում՝ West Coast (Suge Knight-ի և Tupac-ի գլխավորությամբ), մեկը արևելյան՝ East Coast (Notarius B.I.G.-ի և P.Diddy-ի գլխավորությամբ): Ու այս հակամարտության արդյունքում էր, որ սպանվեց Թուփակը, թողնելով ստեղծագործական մեծ ժառանգություն:
Նրա մահից տարիներ հետո անգամ, երբ ամեն օր ի հայտ են գալիս նոր ռեպերներ, նրա տեքստերը, նրա բիթերը ու նրա “flow”-ն մնում են անգերազանցելի:                                       Թուփակի ամենաուժեղ գործերից է անկասկած  ”Changes”-ը ինչպես նաև ”Hit em up”-ը, “Ghetto gospel”-ը, “R u still down”-ը, “Hail Mary”-ն և այլն…

Changes (Փոփոխություններ)  

Ոչինչ չի փոխվել…
Առավոտյան ես զարթնեցի ու ինձ հարց տվի.
”Դեռ առժե ապրել՞, թե վերջը դնեմ էս ամբողջ կեղտի՞”
Հերիք չի փող չունեմ , հետն էլ սև եմ ես,
Բայց ստամոքս ունեմ ես, պիտի գողանամ…
Մենթերի համար նեգռը ինչ ա՞- քաշի ձգանը, կրակի վրան ու դու հերոս ես,                         Օրինակ անգամ փոքրերի համար, մի սոված փոր ավել պակաս՞…                                           Հա, բաժանեք զենքեր, հետո մի քայլ հետ ու հիմա վայլեք ”իրարմոռթոցին”.

Իսկ Հուին (Հուի Նյուտոն) ասաց. ”Ժամն էկէլ ա ոտքի կանգնելու”,                                           Հետո մթության մեջ երկու կրակոց ու Հուին մեռավ: Տղեքին եմ ուզում, հիմա ես տենամ, բայց խմբով  մի տեղ չենք կարա լռվենք: Ժամն էկել ա մի բան փոխելու, օրինակ ընդունեք ինձ որպես ձեզ ախպեր, Ոչ թե ինչ որ անծանոթ դեմքեր: Այո, հենց ըտենց…էլ ոնց սատանան կարա ախպորտ, հենց քո կողքից տանի՞: Հա կուզեյի նորից երեխա լինել, բայց դե փոխվել ա ավաղ ամեն ինչ: Էլ ոչինչ ու երբեք նույնը չի լինի… Հա հենց ըտենց…
(Bridge)
Այո , այո…                                                                                                                                                  էդ ա միակ ճամպեն,                                                                                                                             Էլ ոչինչ ու երբեհ նույնը չի լինի,

Հա հենց ըտենց…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել