Երբ ատրճանակով կրակում եք պատմության վրա, ապա նա պատասխանում է թնդանոթի հարվածով։
1․ Ազգը, որ չգիտի իր պատմությունը, սևացնում է իր հերոսներին, ի վերջո՝ դառնում է այլ ազգերի կառավարման օբյեկտ։
2․ Եթե ցանկանում եք սովորել Հայոց պատմությունը, պետք չի լսել բամբասանքներին, այլ ինքնուրույն ուսումնասիրեք երևույթները և իրադարձությունները՝ կիրառելով համակարգային մտածողությունը։
3․ Իմացե´ք սխալները՝ չկրկնելու (ինչ չի կարելի անել) և դրական փորձը՝ ընդօրինակելու և զարգացնելու համար (ինչ է պետք անել)։
4․ Մի´ կռվեք պատմության հետ՝ ստեղծելով արհեստական բաժանարար գծեր․ դա ձեր փոխարեն հաջողությամբ կատարում են ներքին և արտաքին թշնամիները։
5․ Եթե վարկաբեկում եք ձեր պապերին և նախնիներին, ապա ձեր թոռները և ծոռները ՁԵԶ արժանացնելու են նույն ճակատագրին։
6․ Պահպանե´ք պատմականորեն ձևավորված արժեքները, քանզի դա յուրաքանչյուր Հայի պարտականությունն է։
7․ Ստեղծելով նոր արժեքներ՝ կերտե´ք ձեր ժամանակի պատմությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել