Pastinfo.am-ը գրում է.
Գյումրիում տեղի ունեցած ավազակային հարձակման և հափշտակության դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2 մասի 3-րդ և 4-րդ կետերով: Այդ մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից:
 
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ դիմակավորված անհայտ անձը 73-ամյա տարեց կնոջը ծեծի էր ենթարկել ու հափշտակել այդ պահին թոշակառու կնոջ մոտ եղած գումար՝ 13 000 ՀՀ դրամ:
 
Բացի այդ, անհայտ անձը կնոջ տնակի անկողնու տակից հայտնաբերել և վերցրել էր 50 000 ՀՀ դրամ և դիմել է փախուստի:
 
«Գլխի ձախից գագաթնային շրջանի կտրած արյունահոսող վերք, ուղեղի ցնցում, կրծքավանդակի բութ վնասվածք» ախտորոշմամբ կինը տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել