Ուրեմն մի հիասքանչ պատմություն եմ պատմում ՌոսգոսՍտրախի մասին։ Մի երկու ամիս առաջ ԱՊՊԱ եղավ։ Իրանք իմ անունից հատուցեցին մի ամբողջ 30.000 դրամ։ Հետո էլ պարզա տարվա սկզբում էլ ինձնից շատ գումար վերցրեցին, պատահար էր եղել չէ?! Ու հիմա զանգում ա ինձ մի իրավաբան ու ասում, որ Ռոսգոսստրախը այդ գումարը հետա ուզում, որտև պայմանագիրն ու ավտոն իմ անունով ա, բայց մեջը գրել են միայն ամուսնուս անունը, որպես վարորդ։ Լոգիկայի արքան են էլի իրանք։ ԱՊՊԱն մի մարդու անունով ա, բայց վարել կարող է մեկ ուրիշը։ Դրա համար էլ մարդուն ստիպում են համ իրանց տված փողը հետ տալ, համ էլ տարվա սկզբում ավել գումար վճարել։ Ախր շատ լավ երկրում ենք ապրում, օրենքով վարվելու շանսերը հասցնում են 0-ի, որտև էտ դեպքում ավելի մեծ քաշքշուկի մեջ ես ընկնում, քան եթե տեղում փորձես մարդկանց հետ լեզու գտնել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել