Լավ էս էլ ասեմ ու վսյո...
Շատերը աղջիկ ունենալու ստատուս գրելու ընթացքում ինքնամոռաց ոչնչացնում են տղա ունենալու գաղափարը՝ բարձրացնելով աղջկա կարևորությունը:
Ես հասկանում եմ, որ տղա ունենալ բոլորն են ցանկանում, իսկ աղջիկ ունենալու հետ կապված «խնդիրներ» կան, բայց եկեք զգոն լինենք ու եթե փորձում ենք մարդկանց տրամադրել աղջիկ ունենալու ու թվարկել դրա պլյուսները, ապա դա չի նշանակում, որ միաժամանակ կարելի է զրոյին հավասերեցնել տղա ունենալու կարևորությունը ու տղու դերը ընտանիքում:
Ինչպես տղա, այնպես էլ աղջիկը շատ կարևոր են ու շատ ցանկալի ու, ընդհանուր առմամբ, էրեխեն մնում է էրէխեա:
«Աղջկաս 10 տղու հետ չեմ փոխի» արտահայտությունն էլ շատ ծայրահեղական է ու տենց ասողները հաստատ հոգու խորքում իրանց ասացին չեն հավատում, դրա համար պետք չի ինչ որ մեկին ինչ որ մեկի հետ փոխել, այլ պետքա վայելել, ապրել ու գոհ լինել նրանով ինչ ունես:
Ասածս ինչա՝ իսկական ու նորմալ ծնողը ուրախ է լինում իր բալիկով միշտ՝ կապ չունի՝ տղա է, թե՝ աղջիկ...
Չի կարելի կյանքի մի իմաստ բարձրաձայնելով, անհիմն նվաստացնել մյուս իմաստը:

Հ.Գ. Ծանոթ ունեմ 3 տղա ունի, ու նենց հպարտա քայլում, որ երեք տղու պապայա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել