18-20 տարեկան պատանուն, որպես կանոն, թվում ա, որ ինքը անմահ ա ու ոչ մի դժբախտություն չի կարող պատահել իր հետ։ Ընդ որում, էական չէ, թե որտեղ՝ Սևանի մայրուղու վրա մեքենայի ղեկին նստած, թե հայ-ադրբեջանական շփման գծի ինչ որ հատվածում, որտեղ հակառակորդի ու մեր դիրքերը իրարից մի քանի հարյուր մետր են բաժանում։

Որպես հետևանք, հաճախ առհմարհում են անվտանգության կանոնները․ Սևանի մայրուղու վրա խմած 200կմ/ժ են քշում, դիրքերում էլ առանց սաղավարտի ու/կամ զրահաբաճկոնի են ֆռֆռում, հայտնվում են կրակային խոցման գոտում, գիշերծը ծխում են և այլն․․․

Ցավալի է, բայց փաստ․ մենք ամեն տարի տասսնյակ կորուստներ ենք ունենում սահմանի վրա, որոնք կարող էինք և չունենալ, եթե զոհվողները աչալուրջ վերաբերվեին անվտանգության կաննոներ ասվածին։ Դիրքերում ոչ ոք ու ոչինչ չի կարող երաշխավորել զինվորի անվտանգությունը 100 տոկոսով, բայց խրամատավորված զինվորին հակառակորդի դիրքերից աշխատող դիպուկահարի կողմից խոցելը բավականին բարդ է, գրեթե անհանր, եթե զինվորը կրում է սաղավարտն ու զրահաբաճկոնը, չի ծիկրակում կրակային խոցման գոտիներում ու երկար ժամանակ չի կանգնում բոյնիցաների մոտ։

Այ էս պարզ բաներն ա պետք բացատրել բանակի քեֆերի ժամանակ, ոչ թե երկրորդական նշանակության հարցեր պարզաբանել ու սեփական ծառայության արկածներ պատմել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել