Նախօրեին Սեյրան Օհանյանը մասնակցել է Արցախում զոհված զինծառայողի հոգեհամգստյան արարողությանը: Դա իհարկե խոսում է Սեյրան Օհանյանի և որպես հրամանատարի և որպես մարդու բարձր արժանիքների ու պատասխանատվության մասին:

Սակայն այդպես էլ չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր ոչ միայն խոշոր պլանով լուսանկարում են նախարարի համբյուրը զոհված զինվորին, այլ դրանք ողջ համացանցով տարածում:

Հազար անգամ խոսվել է այս թեմայով, սակայն ոչինչ չի փոխվում: Վերջ տվեք տհասությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել