Անցած գիշերը Թուրքիայում բավականին անհանգիստ է եղել: Թերևս սկսեմ Ստամբուլից:
Ստամբուլի Շեհինթեփե թաղամասում բախումները քուրդ երիտասարդների և թուրքական անվտանգության միջև շարունակվել է մինչև լուսաբաց: Թաղամասում կոտրել կամ այրել են թուրքերին պատկանող բազմաթիվ խանութներ:
Դիարբեքիր: Այստեղ նույնպես գիշերը եղել է անհանգիստ: Դիարբեքիրում զոհվել է թուրքական բանակի մեկ և վիրավորվել երկու զինվոր:
Բինգյոլում գիշերեյաին բախումների ժամանակ զոհվել է մեկ անչափահաս քուրդ տղա:
Ջիզրեն, ողջ գիշերվա ընթացքում հրթիռակոծվել է, այստեղ մոլեգնում է արդեն հիվանդությունները: Զոհվածներին չեն կարողանում հուղարկավորել, իսկ դիահերձարաններում հոսանք չլինելու պատճառով չեն աշխատում սառնարանները:
Շըրնաքում թուրքական բանակը փորձել է մտնել քաղաք, սակայն չի հաջողվել, քանի որ Շըրնաք մտնող կամուրջը պայթեցվել է այն պահին երբ ծանր զինտեխնիկան փորձել է անցնել կամուրջը: Թուրքական բանակը կրել է զգալի նյութական վնասներ, կան զոհեր և վիրավորներ:
Իզմիրում բախումներիհետևանքով վիրավորվել է երկու թուրք հատուկ ջոկատային, ովքեր փորձել են բարձրանալ մզկիթի մինարեթը՝ հավանաբար դիրքավորվելու համար:
Վանում այս պահին էլ ընթանում է թաղամասային մարտեր: Վանի թաղամասերի մեծ մասում PKK-ն և YPG-ն փորել են փոսեր և կառուցել բարիկադներ:
Բաթմանում PKK-ի զինյալները պայթեցրել են զրահապատ զինվորական երկու մեքենա ,որի հետևանքով զոհվել է երկու և վիրավորվել 9 թուրք զինծառայող:
Մերսինում բախումները կենտրոնական փողոցներից տեղափոխվել են քաղաքի հարավային կողմ: Կան զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում: Քրդերի ձեռքն է անցել թուրքական բանակի մեկ տանկ, սակայն քիչ անցը տանկը շարքից դուրս են բերվել հենց թուրքական բանակի կողմից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել