Սայմոն և Զոյա Կուկերն ապրում էին Անգլիայում: Շրջապատում բոլորը նրանց իդեալական զույգ էին համարում: Նրանք երկու երեխա ունեին՝ նրանց աղջիկ Բետը և որդի Օսկարը: Բայց ընտանեկան երջանկությունը երկար չտևեց:

Ընտանիքի հոր մոտ քաղցկեղ հայտնաբերվեց: Սայմոնը պայքարում էր, բայց հիվանդությունն ավելի ուժեղ գտնվեց:

1

Բետը 7 տարեկան էր, Օսկարը 3, երբ նրանց հայրիկը մահացավ: Փոքրիկին մխիթարելու համար դպրոցի տնօրինությունը որոշեց երեկո կազմակերպել՝ Սայմոնի հիշատակին:

2

Բետի համադասարանցիներին փուչիկներ բաժանեցին, որոնց ամրացված էին գրություն և Բետիենց ընտանեկան լուսանկարները: Հրահանգը լսելուն պես՝ երեխաները բաց թողեցին փուչիկները երկինք:

3

Երկու տարի անց, դպրոցի էլեկտրոնային փոստի հասցեին Իտալիայից մի նամակ եկավ: Պարզվում է, փուչիկներից մեկը հատել է Լա Մանշը, անցել է հազարավոր կիլոմետրեր և հայտնվել է Իտալիայի Ռավեննա քաղաքում: Տեղաբնակ ֆերմեր Կրիստիան Գրասսին գտել է փուչիկը, և ի զարմանս իրեն, գտել է կցված նամակը:

4

Նկարին կից հետևյալ գրությունն էր. «Մեզ համար կարևոր է իմանալ, թե ով է ստացել Սայմոնի մասին մեր հաղորդագրությունը: Եթե դուք գտել եք այս փուչիկը, իմաց տվեք մեզ», որից հետո գրված էր դպրոցի հասցեն:

5

Դպրոցը դիմեց տեղական իշխանություններին, որպեսզի նրանք օգնեին Զոյային, Բետին և Օսկարին գնալ Իտալիա և հետ բերել իրենց փուչիկը: Իշխանությունները համաձայնեցին, և վճարեցին ճանապարհորդության ծախսերը: Մեկ շաբաթ շարունակ Կուկ ընտանիքը, դպրոցի ուսուցչուհիներից մեկի հետ միասին, վայելում էին Իտալիայի ջերմությունը:

6

Այդ հյուրընկալ երկիրն իրոք անմոռանալի դարձրեց Կուկ ընտանիքի ճանապարհորդությունը: Այդ քաղաքն այժմ միշտ կմնա երեխաների սրտերում՝ ներկելով, վառ պահելով իրենց հոր մասին հիշողությունները:

Ողղակի զարմանալի է, թե մեկ սովորական փուչիկն ինչ մեծ դեր ունեցավ Կուկ ընտանիքի կյանքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել