Տնային տնտեսուհիները միշտ հանդիպում են հետեւյալ խնդրին՝ սպիտակեղենը կամ սպիտակ շորերը ինչպես էլ լվանան, դրանք լավ չեն սպիտակում։ Իսկ գունաթափող նյութեր օգտագործելիս էլ դրանց որակն է կորում։ Ահա հետեւյալ նյութերը ավելացնելով լվացքի հետ՝ ձեր սպիտակեղենը ձյունաճերմակ կդառնա։

Ասպիրին

Գլխացավի դեմ այս դեղամիջոցը հիանալի անց է կացնում դեղին հետքերը։ 5 հաբ ասպիրինը թրջեք ջրում եւ դրանում թրջեք հագուստը։ Որոշ ժամանակ անց լվացեք՝ սովորականի նման։

Սոդա

4 լիտր ջրին մեկ բաժակ սոդա ավելացրեք ու դրանում թրջեք սպիտակ հագուստը։ Կտորը ձյունաճերմակ կդառնա։

Լիմոնի հյութ

Մեկ բաժակ լիմոնի հյութը լցրեք լվացքի մեքենայի մեջ, երբ արդեն լվացքը ցայվում է։ Կամ էլ լիմոնի հյութը լցրեք տաք ջրի մեջ, սպիտակ շորերը թրջեք ու թողեք գիշերը մնա։ Հետո լվացեք սովորականի նման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել