Ընկճախտով տառապող Բեկա Մայլսը որոշել է իր զգացմունքներն արտահայտել դաջվածքի միջոցով, որը ներքևից կարդացվում է որպես «Ես լավ եմ» (I’m fine), իսկ վերևից՝ «Փրկեք ինձ» (Save me)։

Աղջիկը իր դաջվածքի լուսանկարները տեղադրել է համացանցում և խնդրել է ծնողներին չդատապարտել իրեն այդ ընտրության համար։ Կարճ ժամանակում նրա լուսանկարները ավելի քան 300 հազար «լայք» են հավաքել։

Նա ֆևյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ես ուզում եմ պատմել այն, ինչի մասին ձեզնից քչերը գիտեն։ Ես պատրաստ եմ խոսել իմ հոգեկան հիվանդության մասին։ Անցյալ տարի ինձ մոտ ընկճախտ էին ախտորոշել։ Այսօր ես արեցի այս դաջվածքը։ Կարծում եմ՝ ոտքը լավագույն տեղն է, որի վրա կարելի էր արտահայտել այդ դաջվածքի իմաստը։ Բոլորը տեսնում են այնտեղ «Ես լավ եմ» գրառումը, իսկ ես տեսնում եմ «Փրկեք ինձ»։ Ըստ իս՝ դա նշանակում է, որ մյուսները տեսնում են մարդու, որի մոտ արտաքինից ամեն բան նորմալ է թվում, սակայն իրականում նա իրեն լավ չի զգում։ Մարդիկ, որոնք արտաքինից երջանիկ են թվում, իրականում կարող են տառապել ներսում»։

Աղջկա խոսքով՝ ինքը չէր սպասում, որ լուսանկարն այդքան ուշադրություն կհրավիրի։ Ամեն դեպքում այն հնարավորություն է տալիս վեր հանել ընկճախտի խնդիրը և նրա նկատմամբ  մեծ ուշադրություն գրավել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել