Այսօր Շիրակի մարզի Փանիկ գյուղում կայացավ Հայրենիքի համար հերոսացած Սիմոն Ռաֆիկի Ճավրշյանի հոգեհանստի արարողությունը։ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հետ միասին արարողությանը մասնակցում էին ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը, փոխնախարար Արա Նազարյանը և բարձրաստիճան զինվորականներ։ Սեյրան Օհանյանը նշեց Սիմոնի կատարած սուրբ գործն ու հերոսությունը, առանց որի չի կարող լինել անվտանգ Հայրենիք։ Սփոփանքի խոսքեր ասելուց զատ Սիմոնի ծնողներին հանձնեց ԼՂՀ նախագահի կողմից շնորհած մեդալը։ Նախարարը հանդիպեց ու զրուցեց նաև համայնքի բնակիչների հետ։ Մարզպետի ու գյուղապետի հետ միասին այցելեց նաև գյուղի հայրենական պատերազմի մասնակիցների և Արցախյան պատերազմի մասնակիցների հուշարձաններ։ Դրանց վերանորոգման և բարեկարգման համար Սեյրան Օհանյանը համապատասխան հանձնարարականներ տվեց ՀՀ ՊՆ համապատասխան կառուցներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել