Կանանցից շատ քչերն են պատկերացնում իրենց կյանքն առանց շրթներկի: Բայց ժամանակին, նրանք միանշանակ չեն ընդունել ֆրանսիացի պարֆյումերի կողմից ստեղծված շրթներկը, որի կիառումը համարում էին անճաշակություն: Տարբեր տեղեկատվական կայքերի համաձայն՝ համարվում է, որ շրթներկն ունի շուրջ 5 հազար տարվա պատմություն: Բայց, իհարկե, հասկանալի է, որ 5 հազար տարի առաջ այդ շրթներկը ոչ մի ընդհանրություն չունի ժամանակակից շրթներկի հետ: Հին Եգիպտոսում, ստեղծել են բացառիկ բաղադրությամբ կարմիր ներկանյութ՝ կենդանու յուղից եւ մեղրամոմից:

Խոսվում է այն մասին, որ ժամանակին շրթներկի մեծ երկրպագու է եղել Կլեոպատրան: Հույն կանայք չէին ցանկանում զիջել եգիպտացիներին, այդ իսկ պատճառով սկսեցին իրենց մոտ կիրառել այդ գյուտը՝ ներկելով շուրթերը հարուստ գույներով: Այդպես շրթներկի օգտագործումը տարածում գտավ այլ երկրներում, բայց կար մի ժամանակ, երբ եկեղեցին դեմ էր արտահայտվում դրան եւ կոսմետիկ այլ պարագաներին: Այդ գործընթացը շեղեց իր ուղղությունը, երբ 16-րդ դարում Անգլիայի թագուհի Ելիզավետա Առաջինը սահմանեց խնամքի նոր մոտեցում, այն ՝ սպիտակ դեմք եւ կարմիր գույնով ընդգծված շուրթեր:

Ի դեպ, սեպտեմբերի 20-ին համաշխարհային կինոյի լեգենդ, իտալուհի Սոֆի Լորենը նշեց իր տարեդարձը: Աստղի 81-ամյակի նախօրեինDolce&Gabbana ապրանքանիշը, որը հայտնի է իտալական ավանդական արժեքների նկատմամբ իր հոգատար վերաբերմունքով, ներկայացրել է նոր արտադրանք` Սոֆի Լորինի անվամբ շրթներկ:
Գովազդում ասվում է. «Սա ավելին է, քան պարզապես շրթներկը: Սա Sophia Loren No1 է: Նրա գույնն է, նրա խորհրդանիշը: Սա Սոֆիին բնորոշ գույնն է, ով գեղեցկության ու ոճի համաշխարհային չափանիշն է, բոլոր իտալացի կանանց ու նրանց կրքի կենդանի խորհրդանիշը: Երբ Սոֆին ժպտում է, ողջ Իտալիան ժպտում է նրա հետ»:
Ինչպես հայտնի է, հենց շրթներկն է համարվում Dolce&Gabbana Make Up հոսքագծի գլխավոր շեշտադրումը: Ապրանքանիշը, որը քաջատեղյակ է կանացի սեքսուալության ողջ նրբություններին, այս սեզոնում ներկայացրել է իրական զգացմունքայնության նոր տեսլական. Sophia Loren No1-ն լրացնում է Dolce&Gabbana-ի բաց դարչնագույն շրթներիկերի հավաքածուն՝ հասած բալի իր կարմավարդագույն երանգով, որը ստեղծվել է դերասանուհու անմիջական մասնակցությամբ:
Նորությունը ներկայացված է յուրահատուկ ձևաչափով. ոսկյա պատյանը կրկնում է Dolce&Gabbana Make Up շրթներկի դասական գծերը, որի վրա սև գույնով պատկերված է սոֆի Լորենի ինքնագիրը:
Եվ վերջում, փոքրիկ խորհուրդ Orer.am–ից: Ինչ շրթներկ օգտագործել ձմռանը:

Կարելի է օգտագործել խոնավեցնող շրթներկ, որի բաղադրության մեջ մտնում են մի շարք բուսական յուղեր, հիալուրոնաթթու, վիտամիններ և մեղրամոմ: Նրանց միակ թերությունը կայանում է նարանում, որ նման շրթներկները իրենց յուղոտ բաղադրության պատճառով կայուն չեն:

Սակայն կարելի է կիրառել նաև այլ տարբերակ. հարկավոր է նախ շրթունքների վրա քսել բալզամ, իսկ մի քանի րոպե անց նոր շրթներկը: Երեկոյան դիմահարդարումը մաքրելիս, ամպայման կատարեք շրթունքների մերսում, սնուցող նրբաքսուկը մատերի մեղմ շարժումով «նստեցրեք» մաշկի վրա: Դրա համար կարելի է օգտագործել տաք ձիթապտղի յուղը, կամ կիրառել շրթունքների համար նախատեսված 10-ից 15 րոպե տևողությամբ մեղրի դիմակներ:

Սակայն հարկավոր է հիշել, որ շրթունքների վրա ճաքերի առաջացման պատճառը չի կարող միայն եղանակը լինել: Հարկավոր է երբեմն ընդունել В վտամինային խմբի վիտամիներ, իսկ գիշերները հարկավոր է օգտագործել շրթունքների համար նախատեսված բուժիչ հատկություններով հարուստ դեղաբույսերից պատրաստված նրբաքսուկներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել