Այո, կա ճոռոմ ու պլպլան հայրենասիրական քարոզչություն, որը համեմվում է պաթոսախեղդ ձևակերպումներով։ Ու դա շատերին դուր չի գալիս ու մարդիկ քննադատում են։
Բայց այդ քննադատությունները կամաց-կամաց գնում են ծայրահեղության ճանապարհով, ինչը կարող է հասցնել նրան, որ մի գեղեցիկ օր ամեն ինչն ենք մերժելու։
Կամ ուրիշ տարբերակ էլ կա. այդ հին քարոզչությունը մենք կքանդենք ու նորը կկառուցենք։
Տեսնես՝ ո՞րը կստացվի։
ԼՐԱՑՈՒՄ։ Ամեն դեպքում հիշենք, որ ոչինչ նոր չէ այս արևի տակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել