6908636311_0d1294b513_o_originalԳաղտնիք չէ, ոչ կերպարն ամբողջացնող հիմնական համեմունքներն աքսեսուարներն են․ ինքնավստահություն ներարկող պայուսակը, զարդերի ներդաշնակ դուետը, ինտրիգա ստեղծող գլխարկն ու բարձրակրունկները։Սակայն այս հրաշք գործառույթները դրանք կատարում են միայն ճիշտ ընտրվելու ու միմյանց հետ գրագետ համադրվելու դեպքում։

Այսօր «Տաթևեր» բլոգում կառանձնացնեմ աքսեսուարների կիրառման 10 սխալ: 


1․Եթե ունեք զարդերի կվարտետ՝ ականջօղեր, մատանի, թևնոց և վզնոց, ապա բոլորը միաժամանակ մի կրեք։ Զարդեր կրելու էթիկան հուշում է՝ ականջօղերը պետք է կրել թևնոցի հետ,  մատանին՝ վզնոցի։
ДИЗАЙНЕРЫ УКРАШЕНИЙ-001

2․Ոսկե մատանի, արծաթե վզնող ու փայտյա թևնոց․ զարդերի նմանօրինակ բազմասեռ  համադրությունն ամենատարածված սխալներից է։ Համադրեք  միաոճ զարդերը։Կատարյալ տարբերակում դրանք պետք է  լինեն մի նյութից պատրաստված և միանման ոճի։ Նուրբ ու բարակ զարդերը երկրաչափական պատկերներով խոշոր զարդերի հետ համադրելն, օրինակ, լավ գաղափար չէ։
boho-aksessuary

3․Սպորտային հագուստ ու  կոկտեյլային աքսեսուարներ՝ ադամանդե մատանի, ապակյա փայլփլուն  կլոր ականջօղեր, ոսկեջրած թիթեռներով  վցնոց և այլն։  Վստահ եմ՝ ձեզնից յուրաքանչյուրն իր շրջապատից որևէ մեկին մտաբերեց:) Սպորտային հագուստի հետ պետք է կրել միայն քեժլ ոճի զարդեր, օրինակ փայտից պատրաստված։ 

0-etno-stil-podborki-1200

Հ․Գ․ Թիթեռներից ու ապակյա փայլերից իսպառ կարելի է  ազատվել։

125803875_ringflora3 

4․Լայնեզր ռոմանտիկ ոճի գլխարկներն ու բաճկոններն անհամատեղելի են։ Դրանք կարելի է կրել միայն վերարկուների հետ։ Բաճկոնների հետ խորհուրդ է տրվում  կեպկաներ կրել, իսկ «պուխովիկների» հետ՝ բրդից գործված վառ գույնի գլխարկներ։

5․Բոտիլյոններ ու կիսաշրջազգեստ։    Այս համադրությունն ամենավտանգավորներից է, մանավանդ, եթե ցածրահասակ եք կամ  հաստ ոտքեր ունեք։ Կոշիկի այս տեսակը ծածկում է ոտքի ամենաբարակ հատվածը, արդյունքում՝ այն ավելի հաստ է երևում։ Բացի այդ բոտիլյոնները ոտքի վրա հորիզոնական գիծ են առաջացնում, ինչը ոտքը տեսողականորեն մի քանի մասի է բաժանում և այն ավելի կարճ ցույց տալիս։ Կիսաշրջազգեստն էլ իր հերթին է գիծ առաջացնում և «կտրում» ոտքը։ Պատկերը հուսադրող չի ստացվում։ Կարճ ասած՝ առհասարակ շրջանցեք կոշիկի այս տեսակը։ Եթե այն կրելու մեծ ցանկություն ունեք, կրեք միայն լայնացող տաբատների հետ, որպեսզի չերևան:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել