Չինաստանում սկսվել է նոր արևային լիցքավորման կայանի շինարարությունը, որը կդառնա երկրում այդպիսի կայաններից ամենախոշորը: Այն նախատեսված է էլեկտրամոբիլների լիցքավորման համար: Նախնական գնահատականներով՝ կայանը կկարողանա լիցքավորել օրը մոտ 80 ավտոմեքենա:
Պեկինը կառույցի մեջ ներդրել է $2,36 միլիոն: Լիցքավորման կայանը շահագործման կհանձնվի այս տարվա վերջին: Այն կներառի արագ լիցքավորման 30 կետ, որոնք թույլ կտան էլեկտրամոբիլը ամբողջովին լիցքավորել 40 րոպեի ընթացքում: Հասանելի կլինեն նաև դանդաղ լիցքավորման 40 կետեր, որոնք մարտկոցներ կլիցքավորեն 2 ժամում:
Նախագծի իրականացմամբ զբաղվում են Shougang Corporation և Tellus Power ընկերությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել