«Հրե Կապիկի Տարի» – արդեն իսկ լավ է հնչում: Կապիկը զվարճալի կենդանի է, կրակը՝ կիրք է և խորհրդավորություն: Հավանաբար նոր նահանջ տարին կլինի թեժ՝ այդ բառի լավ իմաստով:
Ձեզ ենք ներկայացնում փաստեր՝ 2016 թվականի մասին։
2016 New Year card or background with monkey. Happy New Year. Merry Christmas. Year of the monkey!

1 Ըստ չինական օրացույցի, Կարմիր Հրե Կապիկի տարին սկսվում է փետրվարի 7-ի՝ լույս 8 –ի գիշերը, և ավարտվում է 2017 թվականի հունվարի 27-ին:

2 Սա մեծ փոփոխությունների տարի է: Եթե երազում եք առանցքային փոփոխությունների մասին, ապա աստղագետները խորհուրդ են տալիս չվախենալ ոչնչից և կյանքը սկսել նոր էջից հենց 2016 թվականից:

3 Հրե 2016 թվականը կապված է արվեստի հետ կապված գործունէության հետ: Սպասեք ոչ սովորական, հետաքրքիր նախագծերի և կրեատիվ նվերների: Բայց զգույշ եղեք. Չափից ավել խաղ մի արեք, շատ չտարվեք նման թեժ իրադարձություններով, քանի որ կրակը վտանգավոր բան է:

4 Հաջողակ թիվը 9-ն է: Այն խորհրդանշում է արկածայնություն և մի փոքր ազարտային վիճակ: Այո, մեզ ուրախ տարի է սպասվում:

5 Հաջողակ գույներն են կարմիրի և դեղինի տարբեր երանգները, և շատ-շատ ոսկեգույն: Այս 366 օրերը պետք է վառ գույներով ապրել:

6 Եվ վերջում ավելացնենք, որ չգիտես` ինչու, շատերը կարծում են, որ նահանջ տարին միայն անհաջողություններ է բերում: Մոռացեք այդ մասին: Մեկ ավելորդ օրը տարվա մեջ՝ դա ևս մեկ հնարավորություն է մեր նպատակին հասնելու համար: Իսկ Կապիկը սիրում է նպատակասլացներին:

Հրե Կապիկ, տե՛ս, դու խոստանում ես մեզ, որ այս տարի յուրաքանչյուրիս կյանքը դեպի լավը կփոխվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել